Մերի Սուոնզի | |
---|---|
Ծնվել է | 1882[1] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | 1978[1] |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Մերի Սուոնզի (անգլ.՝ Mary Swanzy, 1882[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1978[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի նորարար նկարիչ[2]։ Իռլանդական գեղանկարչության առաջին աբստրակտ նկարիչներից մեկը[3] (1910-ական թվականների վերջ), ստեղծագործել է տարբեր ոճերում, ինչպիսիք են՝ դիմանկարները[4], բնանկարը և նատյուրմորտը[5][6], կուբիզմը, ֆովիզմը, օրֆիզմը[7]։
Մերի Սուոնզին ծնվել է 1882 թվականի փետրվարի 15-ին Դուբլինում, նյութապես ապահով ընտանիքում։ Նրա հայրը՝ սըր Հենրի Ռոսբորո Սուոնզին, առաջադեմ ակնաբույժ էր և վիրաբուժական քոլեջի փոխտնօրեն։ Մերի Սուոնզիի ուսումը սկսվել է տնային դասերով, այնուհետև նա ուղևորվել է Ֆրանսիա և Գերմանիա՝ լեզուներ սովորելու։ Փարիզում (1905-1906) որոշելով դառնալ նկարչուհի՝ Սուոնզին ընդունվել է Անտոնիո դե լա Գանդարայի ստուդիա, հաճախել է Կոլարոսի ակադեմիա (հայտնի՝ ուսանող-նկարիչների շրջանում, որը զերծ էր փարիզյան ակադեմիզմի դպրոցների մեծամասնության խիստ կանոններից)[8]։ Երիտասարդ նկարիչը ծանոթացել է նորարարական նկարիչների հետ, հաճախել Գերտրուդ Սթայնի կազմակերպած երեկութներին, հիացել Գոգենի, Մատիսի և Պիկասոյի ստեղծագործություններով։ Միևնույն ժամանակ, նա ստեղծել է բարեկամական հարաբերություններ (որը տևել է մինչև կյանքի վերջը) ավելի ավագ սերնդի իռլանդացի նկարիչ Սառա Պուրսերի հետ։
1906 թվականին վերադառնալով Դուբլին՝ Սուոնզին նկարել է իր մոտ պատվիրված առաջին դիմանկարները։ Այդ տարիներին (մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը) Մերի Սուոնզիի ոճը ավելի մոտ էր ակադեմիական դպրոցին։ Այնուամենայնիվ, Եվրոպայում ճանապարհորդություններն ունեցել են իրենց ազդեցությունները, չնայած իռլանդացի քննադատների անտարբեր վերաբերմունքը արդիական միտումներին, Սուոնզին ավելի ու ավելի է ներքաշվել մաքուր ձևերով աշխատանքի մեջ[9]։ 1913 թվականին տեղի է ունեցել նրա առաջին ցուցահանդեսը Դուբլինում։
Մայրցամաքում բռնկված համաշխարհային պատերազմը արվեստագետին հետ չի պահել մասնակցելու ցուցահանդեսներին, որոնք տեղի են ունեցել Փարիզի Անկախների սալոնում (նրա ստեղծագործությունները ցուցադրվել են օրֆիստական կոմպոզիցիաների հետ, որոնք կրում էին աբստրակցիոնիստ Ռոբեր Դելոնեի ազդեցությունը), Լոնդոնի Գրոսվենոր պատկերասրահում(անգլ.) և կրկին՝ Անկախների սալոնում[10]։
1919 թվականին Մերի Սուոնզին որոշ ժամանակով բնակվել է Չեխոսլովակիայում, որից հետո ձեռնարկել է շատ երկար ճանապարհորդություն. 1923 թվականին իր հորաքրոջ հետ տեղափոխվել է Հոնոլուլու, իսկ այնտեղից գնացել է Սամոա[11]։ Հարավային ծովերի բնությամբ ոգեշնչված նկարները (և շատ առումներով, Պոլ Գոգենի տահիտյան ժամանակաշրջանի նկարներով [1] Արխիվացված 2015-05-24 Wayback Machine [2]) ցուցադրվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Կյանքի վերջին տարիները (1926 թվականից) Սուոնզին անցկացրել է Լոնդոնի հարավարևելյան արվարձաններում, Բլեքհիթում(անգլ.)[12]:
Կյանքի օրոք կազմակերպվել են մի շարք հետահայաց ցուցահանդեսներ, այդ թվում՝ Փարիզում և Դուբլինում (1943)։ 1988 թվականին՝ նկարչի մահվանից 10 տարի անց, Դուբլինի Հյու Լեյն պատկերասրահում անցկացվել է Մերի Սուոնզիի լայնածավալ ցուցահանդեսը։
|