Մերի Վաթսոն Ուիթնի

Մերի Վաթսոն Ուիթնի
Ծնվել էսեպտեմբերի 11, 1847(1847-09-11)[1]
Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 20, 1921(1921-01-20)[1] (73 տարեկան)
Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Vassar College Observatory?[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վասար քոլեջ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Վասար քոլեջ (1872)[2] և Ցյուրիխի համալսարան (1876)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Հայտնի աշակերտներCaroline Furness?
Ազդվել էՄարիա Միտչել[2]
 Mary Watson Whitney Վիքիպահեստում

Մերի Վաթսոն Ուիթնի (անգլ.՝ Mary Watson Whitney, սեպտեմբերի 11, 1847(1847-09-11)[1], Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 20, 1921(1921-01-20)[1], Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։ Շուրջ 22 տարի ղեկավարել է Վասար աստղադիտարանը (Vassar Observatory), որտեղ նրա ղեկավարությամբ 102 գիտական հոդվածներ են հրատարակվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Վաթսոն Ուիթնին ծնվել է 1847 թվականին Մասսաչուսեթս նահանգի Ուոլտեմ քաղաքում՝ Մարի Վաթսոն Կրիհորի և Սամուել Բաթրիկ Ուիթնիի ընտանիքում[4]։ Հայրը զբաղվել է անշարժ գույքի առք ու վաճառքով, եղել է հարուստ և կարողացել է դստերն ապահովել լավ կրթությամբ։ Ուիթնին Ուոլտեմի դպրոցում գերազանց առաջադիմություն է ունեցել մաթեմատիկայից, 1863 թվականին ավարտել է հանրային ավագ դպրոցը, մեկ տարի սովորել կրկնուսույցի մոտ, այնուհետև 1865 թվականին ընդունվել Վասար քոլեջ, որտեղ հանդիպել է աստղագետ Մարիա Միտչելին։ Վասար քոլեջում ուսանելու տարիներին հայրը մահացել է, իսկ եղբայրը կորել է ծովում։ Գիտական աստիճան ստացել է 1868 թվականին[4]։

1869-1870 թվականներին Հարվարդի համալսարանում քվատերնիոնների և երկնային մեխանիկայի դասընթացներ է անցել Բենջամին Պիրսի մոտ[4]։ Դոկտորի աստիճան ստացել է 1872 թվականին Վասար քոլեջից, այնուհետև մեկնել է Ցյուրիխ և շուրջ 3 տարի ուսանել մաթեմատիկա և երկնային մեխանիկա[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վերադառնալով՝ Մարի Ուիթնին դասավանդել է իր հարազատ ավագ դպրոցում, ապա Վասարում դարձել է Մարիա Միտչելի օգնականը։ 1888 թվականին Միտչելի թոշակավորվելուց հետո Մարի Ուիթնին դարձել է պրոֆեսոր և աստղադիտարանի տնօրեն մինչև որ 1915 թվականին առողջական խնդիրների պատճառով անցել է թոշակի։

Կարիերայի ընթացքում նրա ուշադրության կենտրոնում է եղել կրկնակի աստղերի, փոփոխական աստղերի, աստերոիդների, կոմետների դասավանդումն ու հետազոտությունը, լուսանկարչական սալերի չափումները։ Նրա ղեկավարությամբ Վասար աստղադիտարանում հրապարակվել են 102 հոդվածներ։ 1889 թվականին, երբ մայրն ու քույրը հիվանդացել են, Ուիթնին նրանց տեղափոխել է աստղադիտարան, որտեղ նա կարող էր հոգ տանել նրանց համար և շարունակել է իր աշխատանքը կես դրույքով։ Մոր և քրոջ մահից հետո աշխատանքը վերսկսել է ամբողջ դրույքով[4]։

Եղել է գիտական զարգացումների ամերիկյան ընկերության և աստղագիտական և աստղաֆիզիկական ընկերության անդամ[5]։

Մարի Ուիթնին մահացել է Ուոլտեմում 1921 թվականի հունվարի 21-ին թոքաբորբից[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://vcencyclopedia.vassar.edu/alumni/mary-watson-whitney.html
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Mary Watson Whitney». Vassar Encyclopedia. Vassar College. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «Mary W. Whitney». Annual Report of the Maria Mitchell Association. 19: 10. 1921. Bibcode:1921MMAAR..19...10. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Վաթսոն Ուիթնի» հոդվածին։