Մերի Փեթեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 6, 1837 |
Ծննդավայր | Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | 1857 կամ մարտի 18, 1861[1] (23 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | առագաստանավորդ |
![]() |
Մերի Փեթեն (լրիվ անունը՝ Մերի Էնն Բրաուն Փեթեն, անգլ.՝ Mary Ann Brown Patten, ապրիլի 6, 1837, Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1857 կամ մարտի 18, 1861[1], Բոստոն, ԱՄՆ)[2], ամերիկացի կին ծովային, առևտրանավի առաջին կին նավապետն ԱՄՆ-ում։
Մերի Բրաունը ծնվել է 1837 թվականի ապրիլի 6-ին[2]։ 1853 թվականի ապրիլի 1-ին՝ տասնվեցամյակից մի քանի օր առաջ, ամուսնացել է ծովային կապիտան Ջոշուա Փեթենի հետ։ Ամուսինը 25 տարեկան էր, նա ողջ կյանքում վաստակել էր՝ մարդկանց ու բեռներ տեղափոխելով Նյու Յորքից Բոսթոն։ 1855 թվականին Ջոշուային առաջարկել են ղեկավարել «Նեպտուն» նավը։ Նա չի ցանկացել երկար ժամանակ մենակ թողնել կնոջը, այդ իսկ պատճառով կարողացել է համոզել նավի սեփականատերերին, որպեսզի Մերին ուղեկցի իրեն[3][4]։
Ճանապարհորդության ժամանակ Ջոշուայի ջերմությունը խիստ բարձրացել է։ Մերին, որն այդ ժամանակ տասնինը տարեկան էր և հղի առաջին երեխայով[5], սկսել է գրքեր կարդալ բժշկության վերաբերյալ և խնամել ամուսնուն։ Երբ Ջոշուան լրիվ թուլացել է և չէր կարող անգամ կառավարել նավը, Մերին իր վրա է վերցրել նրա պարտականությունները՝ այդպես դառնալով առևտրային նավի առաջին ամերիկացի կին նավապետը[6]։
Ջոշուա Փեթենը Նյու Յորք վերադառնալիս փրկվել է և Բոսթոն վերադարձել կնոջ հետ։ Այնտեղ ծնվել է նրանց որդին, որին կոչել են կրկին Ջոշուա[7][8]։ Նավապետ Փեթենը մահացել է 1857 թվականի հուլիսին՝ իր վերջին ճանապարհորդությունից մեկ տարի անց[9]։ Մերի Փեթենը մահացել է տուբերկուլյոզից չորս տարի անց՝ 1861 թվականի մարտի 31-ին՝ 24-ամյակից քիչ ժամանակ առաջ[10]։
Նրանց որդի Ջոշուան մահացել է 1900 թվականին՝ 43 տարեկանում[11][12]։
Մերի Փեթենի պատվին է կոչված Նյու Յորք նահանգի Քինգս Փոյնթի հիվանդանոցը[13]։
Փեթենի ճանապարհորդությանն է նվիրված Դուգլաս Քելլիի «Նավապետի կինը» գիրքը (անգլ.՝ The Captain's Wife)[14][15][16]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Փեթեն» հոդվածին։ |
|