Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա

Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա
Ծննդյան անունիսպ.՝ Juana Mercedes Cabellos Llosa[1]
Ծնվել էփետրվարի 7, 1845(1845-02-07)[2][3][4][…]
ԾննդավայրMoquegua, Պերու[5]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1909(1909-10-12)[6][2] (64 տարեկան)
Վախճանի վայր, Լիմա
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր և կանանց իրավունքների պաշտպան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Պերու
Ժանրերէսսե
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներBlanca Sol?
ԱզգականներMariano de la Llosa y Vizcarra?
 Mercedes Cabello de Carbonera Վիքիպահեստում

Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա (իսպ.՝ Mercedes Cabello de Carbonera, փետրվարի 7, 1845(1845-02-07)[2][3][4][…], Moquegua, Պերու[5] - հոկտեմբերի 12, 1909(1909-10-12)[6][2], , Լիմա), պերուացի գրող։ Պերուական գրականության մեջ քննադատական ռեալիզմի ռահվիրաներից և առաջին պերուացի ֆեմինիստներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսեդես Կաբելյոն ծնվել է հարուստ ընտանիքում։ Նրա հայրն ու հորեղբայրը հաճախ էին ճամփորդում և 1830 թվականին ֆրանսիայից լավ պահպանված գրադարան բերեցին։ Մերսեդես Կաբելյոն ինքնուրույն և տնային ուսուցիչների օգնությամբ լավ ուսումնասիրեց ֆրանսերենը, ինչը հետագայում նպաստեց նրան, որ նա կարողանում էր արագ ծանոթանալ Ֆրանսիայից եկող գրքային նորույթներին։ 20 տարեկանում տեղափոխվել է Լիմա, որտեղ դարձել է գրական սալոնի անդամ։

1867 թվականին ամուսնացել է դոկտոր Ուրբանո դե Կարբոներայի հետ, որը Լիմայում մասնավոր պրակտիկա էր անցնում։ Ուրբանոն խաղամոլ էր, նրանք երեխաներ չունեին և դժբախտ էին։ Հետագայում զույգը բաժանվեց։

Մերսեդեսը հանդես է եկել կանանց վիճակի վերաբերյալ մի շարք հոդվածներով, որտեղ նա հստակորեն նշել է այդ ժամանակ հասարակության մեջ կանանց, անկախ նրանց դասից, ենթակա լինելու դիրքը։

1900 թվականին, դեպրեսիայի, խելագար մելամաղձության և տունը, որտեղ ապրում էր եղբոր հետ, այրելու փորձից հետո, Մերսեդեսը տեղափոխվել է հոգեբուժարան։

Մահացել է հոգեբուժարանում 9 տարի անց, 1909 թվականի հոկտեմբերի 12-ին՝ հոգեկան խանգարումներից (կա կարծիք, որ նա ամուսնուց վարակվել էր սիֆիլիսով, և նրա հոգեկան խանգարումը դրա հետևանքն էր)[7]։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսեդես Կաբելյո դե Կարբոներան 6 վեպի հեղինակ է, որոնցից ամենահաջողվածներն են «Բլանկա Սոլ» (1888), «Հետևանքները» (1890) և «Դավադիրը» (1892)։ Գրել է բազմաթիվ հոդվածներ և ակնարկներ գրական և սոցիալական թեմաներով՝ մասնավորապես կանանց էմանսիպացիայի։

Գրողի ստեղծագործությունների հիմնական թեման Լիման է, նրա քաղաքական և աշխարհիկ կյանքը։ Կանանց էմանսիապացիայի ջատագով Մերսեդես Կաբելյո դե Կարբոներան պերուական գրականության պատմության մեջ համարվում է քննադատական ռեալիզմի ռահվիրա։

Որպես ստեղծագործական թեմա ընտրելով կաշառակերությունը և վերին խավի սնանկացումը («Բլանկա Սոլ» և «Հետևանքներ»)՝ գրողը, ըստ Տամայո Վարգասի, «ցանկանում է ստեղծել իրատեսական գրականություն (Լատինական) Ամերիկայում, բայց, գտնվելով կյանքի զգացմունքային կողմում, պայքարում է ռեալիզմի համար։

Մերսեդես Կաբելյո դե Կարբոներայի վեպերում, պատմվածքներում և գրական ու ֆեմինիստ էսսեներում նկատելի է համակրանք և ազդեցություն, բայց առաջին հերթին ֆրանսիական դասականների ազդեցությունը` Բալզակ, Ֆլոբեր, Դոդե, Զոլա։ Իր ժամանակի այս զարգացած կնոջ գրչին է պատկանում նաև Լև Տոլստոյի ստեղծագործական և փիլիսոփայական տեսակետների վերաբերյալ երկարատև մի ակնարկ, որը, ըստ քննադատների, նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ Կարբոներայի վրա։

Ընտրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sacrificio y recompensa (Լիմա, 1886, «Ateneo de Lima» ոսկե մեդալ)
  • Eleodora (Մադրիդ, 1887)
  • Los amores de Hortensia (1886 և 1887)
  • Blanca Sol (սոցիալական վեպ) (1888, 1889 և 1894)
  • Las consecuencias (1890)
  • El conspirador (ինքնակենսագրություն) (1892 և 1898)
  • Influencia de las Bellas Letras en el progreso moral y material de los pueblos (1887)
  • La novela realista
  • La novela moderna (1892, «Ոսկե վարդ» մրցանակ)
  • Estudio comparativo de la inteligencia y la belleza de la mujer
  • Perfeccionamiento de la educación y la condición social de la mujer
  • La religión de la humanidad (1893)
  • El conde León Tolstoi (1894)
  • 1892 թվական - «Ոսկե վարդի» մրցանակ, Բուենոս Այրեսի գրական ակադեմիայի կողմից կազմակերպված ամերիկյան էսսեների մրցույթ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Կաբելյո դե Կարբոներա» հոդվածին։