Միան և ես

Միան և ես
անգլ.՝ Mia and Me
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ, teen television program?, հեռուստադրամա, drama television program?, դեռահասական դրամա և live action/animated television series?
ՊրոդյուսերGerhard Hahn?
Երկիր Գերմանիա,  Իտալիա,  Ֆրանսիա,  Կանադա և  Նիդերլանդներ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն24 րոպե
Թվական2011
mia-and-me.com

«Միան և ես» (անգլ.՝ Mia and Me), անիմացիոն սերիալ[1]։ Սերիալը վաճառվել է ավելի քան 50 երկրներում և հեռարձակվում է ամբողջ աշխարհում մոտ 70 ալիքներով։ Ընգրկում է իր մեջ հեռուստասերիալը և CGI-անիմացիան[2]։

Պատմությունը սկսում է, երբ Միա անունով մի աղջիկ մեկնում է սովորելու Ֆլորենցիայի հեղինակային գիշերօթիկ դպրոցում աշակերտներկի փոխանակությամբ։ Վերջերս նրա ծնողները զոհվել են դժբախտ պատահարի պատճառով։ Միայի հորաքույրը նվիրում է նրան խաղ մեծ գրքի տեսքով, որի անունն էր «Սենտոպիայի լեգենդները» (գիրքը, որը Միայի հայրիկը կարդում էր իր մանկության ժամանակ), որը ամբողջությամբ լցված է միստիկական ռուներով, և թևնոց, որը թույլ էր տալիս նրան տեղափոխվել Սենտոպիայի կախարդական աշխարհ։ Այն լի էր թևավոր էլֆերով (փերիներ), պաներով (այծանման արարածներ), միաեղջյուրներով, վիշապներով և ուրիշ արարածներով։

Սենտոպիա կատարած ճանապարհորդության ժամանակ Միան դառնում է գեղեցիկ, թևավոր և հեքիաթային էլֆուհի։ Առաջին Ճանապարհորդության ժամանակ Միան ծանոթանում է Ֆադլ անունով պանի հետ և փրկում է Լիրիա անունով միաեղջյուրին, ընդ որում պարզվում է, որ նա կարողանում է խոսել միաեղջյուրների հետ, ինչը Սենտոպիայում չէր հոջողվել դեռ ոչ մի էլֆի։ Հետո Միան ծանոթանում է Մո և Յուկո անուններով էլֆերի հետ, որոնք դառնում են նրա ընկերները և օգնում են նրան Պանտեյայի դեմ կռվի մեջ, որը ցանկանում էր գողանալ բոլոր միաեղջյուրներն, որպեսզի երկարացնի իր երիտասարդությունը։ Պանտեյայի դեմ զենքը և կամակատարը դառնում է Տրուբատուսը (Ֆադլի երաժշտական գործիքը, որն արձակում է սրասափելի ձայն)։ Երբ Տրուբատուսը հայտնվում է Պանտեյայի ձեքերում, նա բաժանում է այն մի քանի մասերի։ Որոշ ժամանակ անց Լիրիա միաեղջյուրի մոտ ծնվում է որդի՝ Օնչոն, որը կարողանում էր կենդանացնել մահացած հողը և գտնել Տրուբատուսի մասերը, դրանից հետո Միան և նրա ընկեները ամեն սերիայում հավաքում են այդ մասերը։ Միաեղջյուրներին բռնելու Գորգոնայի հերթական փորձի ժամանակ Լիրիան, պաշտպանելով Օնչոյին, թողնում է, որ իրեն առևանգեն։ Ամենավերջում Միային, Մոյին և Յուկոյին վերջապես հաջողվում է հավաքել Տրուբատուսի բոլոր մասերը։ Սկսվում է Պանտեյայի դեմ վերջնական պայքարը։ Ամբողջությամբ հավաքելով Տրուբատուսը՝ հերոսները հաղթում են Պանտեյային, և նա դառնում է թերթիկներ։

Այդ ժամանակ իրական աշխարհում Միան ծանոթանում է Վինսենթի հետ, որն արագ իմանում է Միայի գաղտնիքը։ Միան ծանոթանում է նաև հարուստ ընտանիքից մի տհաճ անձնավորության՝ Վիոլետայի հետ, որը նա հաճախ էր նվաստացնում Միային։ Միայի երկրորդ ամենալավ ընկերը դառնում է սենյակի հարևանուհին՝ Պոլան, որն անցյալում ենթարկվում էր Վիոլետային։

Երկրորդ սեզոնում Միան տեղափոխվում է իր պապիկ Ռենցոյի մոտ՝ ֆերմա, որտեղ հարևանությամբ ապրոմ էր կոմսուհի Դի Նոլան՝ Վիոլետայի մայրիկը։ Շուտով պարզվում է, որ Ռենցոյի մոտ կային բաց թողնված վճարումներ և նա կարող էր մնալ առանց իր ֆերմայի։ Սկզբում Միան և Մարիոն փորձում էին փող հավաքել՝ խմորեղեն վաճառելով, և այդ իսկ պատճառով Մարիոն հանուն Ռենցոյի ընդունվում է աշխատանքի կոմսուհի Դի Նոլայի մոտ։ Վիոլետայի ձին՝ Սափֆիրը հաճախ թամբից վայր էր գցում Վիոլետային և չէր թողնում իր վրա զբոսնել, այս իսկ պատճառով կոմսուհի Դի Նոլան Վիոլետայի խնդրանքով ձիուն տանում է սպանդանոց։ Ռենցոն հանուն Միայի գնում է այդ ձին, և Միան որոշում է մասնակցել ձիերի մրցույթին և հաղթել այն, որպեսզի փրկի ֆերման։

Այդ ժամանակ Սենտոպիայում Միան, Մոն և Յուկոն հանդիպում են նոր անտագոնիստի՝ Ռիքսյելի հետ, որին էլֆերը իսկզբանե շատ ջերմ էին ընդունում։ Ռիքսյելի խնդիրը թևավոր միաեղջյուր Օնոյին (Օնչոի հայրիկին) գտնելն ու Դիստոպիային հասցնելն էր։ Գարգոնան միավորվում է Ռիքսյելի հետ։ Միան, Մոն, Յուկոն և Օնչոն սկսում են փնտրել չորս ոսկե օղակ, որոնցից կազմված է թագավոր Օնոյի թագը։ Այդ թագը Ծիածան կղզու բանալին է, որը հանդիսանում է կարևոր մաս Ռիքսելի թույնի հակադեղի համար։ Սենտոպիայի աշխարհում հայտնվում է նաև Վիոլետան, որը դառնում է էլֆուհի Վարիան։ Վարիան ցանկանում է միանալ Միայի, Մոյի, և Յուկոյի թիմին, բայց նրան դուր չի գալիս, որ Միան է նրանց առաջնորդը։ Այդ իսկ պատճառով Վարիան գաղտնի գործարք է կնքում Ռիքսելի հետ, որն էլ խոստանում է օգնել ազատվել Միայից։ Երբ Միան և Օնչոն հայտնվում են Ծիածանի կղզում, իմանում են, որ Օնչոի հայրիկը՝ Օնոն ողջ է։ Որպեսզի գտնեն Օնոյին ընկերները մեկնում են սառը երկրներ, որտեղ նրանք գտնում են սառյուցի մեջ սառցրած Օնոյին և ազատում նրան։

Վիոլետայի և իր մոր հարաբերությունները չեն ստացվում, և այդ իսկ ղպատճառով Սենտոպիա կատարած հերթական ճանապարհորդությունից հետո նա շպրտում է համայիլը, որը նրան օգնում էր վերադառնալ իրական աշխարհ։ Երբ հայտնի է դառնում Վիոլետայի անհետացումը իրական աշխարհում, Միան սկսում է մտածել, որ Վարնան Վիոլյետան է, շուտով իր ենթադրությունները ճշմարիտ են դառնում։ Երբ սկսում է մրցույթը, Միան հանդիպում է Վիտորիո Դի Նոլային, և նա խնդրում է փոխանցել Վիոլետային, որ նա շատ է սիրում նրան և առաջարկում է տեղափոխվել իր հետ ապրել։ Վիոլետան վերադառնում է իրական աշխարհ, որտեղ նա վերամիավովում է հոր հետ, դեմ է դուրս գալիս մորը և հարժարվում է մասնակցել մրցույթին, որիւ արդյունքում կոմսուհի Դի Նոլան ստիպված էր ինքը մասնակցել մրցույթին։ Վերջում Միային և նրա ընկերներին հաջողվում է հաղթել Ռիքսելին։ Միան վերադառնում է իրական աշխարհ և հաղթում է մրցույթում։

  • Միա Մարկոնի (անգլ.՝ Mia MIarconi), գլխավոր հերոսուհին։ Ծնողների մահից հետո նա սկսեց սովորել Ֆլորենցյաի հեղինակավոր գրշերօթիկ դպրոցում։ Իրական աշխարհում նրա աչքերը դարչնագույն են, մազերը՝ շականակագույն, իսկ Սենտոպիայում նրա մազերը ֆուքսիայի գույնի են և աչքերը մանուշակագույն։ Երբ նա երեխա էր, նրա հայրիկը հաճախ կարդում էր Սենտոպիայի մասին գիրքը։ Թևնոցի օգնությամբ, որը գրքի հետ էր, Միան կարող էր տեղափոխվել Սենտոպիա՝ նշելով ճիշտ գաղտնաբառը։ Միան նաև կարողանում է խոսել միաեղջյուրների հետ։ Միայի ամենալավ ընկերը իրական աշխարհում Վինսենթն է, իսկ Սենտոպիայում նրա ամենալավ ընկերները դառնում են Յուկոն և Մոն։

Իրական աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վինսենթ (անգլ.՝ Vincent), իրական աշխարհում Միայի առաջին ընկերը։ Նա կարողանում է կարդալ սեպագրերը։ Նա առաջինն էր, ով իմացավ Միայի գաղտնիքի մասին։
  • Պոլա (անգլ.՝ Paula), Միայի սենյակի հարևանուհին։ Սկզբում նա Վիոլյետայի ընկերն էր, բայց հետո շփվում է Միայի հետ և դառնում նրա լավ ընկերը։ Առաջին եթերաշրջանի նախավերջին և վերջին սերիաներում նա իմանում է Միայի գաղտնիքի մասին։
  • Վիոլետա Դի Նոլա (անգլ.՝ Violetta Di Nola), Միայի դասընկերուհին, պճնամոլ և, ինչպես նա իրեն է անվանում, «մոդայի թագուհի»։ Նա կոմսուհի Դի Նոլայի դուստրն է։ Հաճախ ծաղրում է Միային։ Նա ցանկանում էր ամեն գնով գողանալ Միայի գիրքը և պարզել, թե ինչ է նա թաքցնում։ Երկրորդ եթերաշրջանում Վիոլետան իմանում է Միայի գաղտնիքի մասին և Միայի նման տեղափոխվում Սենտոպիա՝ օգտագործելով Միայի թևնոցի քարի մի մասը ամուլետի տեսքով։
  • Ռենցո Ջենովեզե (անգլ.՝ Renzo Genoveze), Միայի պապիկը, նա հաճելի, ուրախ և հանգիստ մարդ է։ Ռենցոն քաղաքից դուրս ֆերմա ունի, որտեղ ամառային արձակուրդների ժամանակ մեկնել էր Միան։
  • Մարիո (անգլ.՝ Mario), երիտասարդ, որն ամառվա ընթացքում աշխատում է Ռենցոյի մոտ, որպեսզի սովորի գյուղատնտեսությունը։ Մարիոն աշխատում է նաև կոմսուհի Դի Նոլայի մոտ։ Նա սիրահարված է Միային։ Գիտի Միայի գաղտնիքի մասին։
  • Սիլվիո Ֆրասկատի (անգլ.՝ Silvio Frascati), ոստիկան և Ռենցոի հին ընկերն է։
  • Կոմսուհի Դի Նոլա (անգլ.՝ Contessa Di Nola), Ռենցոի հարևանուհին, Վիոլետայի մայրիկը։ Երկրորդ եթերաշրջանում ցույց է տված, որ կոմսուհին խիստ է Վիոլետայի հանդեպ։
  • Վիտորիո Դի Նոլա (անգլ.՝ Vittorio Di Nola), Վիոլետայի հայրիկը։ Ի տարբերություն կոմսուհու՝ Վիտորիոն բարի է Վիոլետայի հանդեպ և շատ է սիրում նրան։ Կոմսուհին մեղավորում էր Վիտորիոին, որ նա կարող էր վիոլետայի անհետացմանը մասնակից լինել։
  • Ֆրանկա (անգլ.՝ Franca), Մարիոյի տատիկը։ Ենթադրվում է, որ Ֆրանկան ռոմանտիկ հարաբերություններ ունի Ռենցոյի հետ։

Սենտոպիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օնչո (անգլ.՝ Onchao), թևավոր միաեղջյուր։ Օնչոն ունի ոսկեգույն եղջյուր, որը կարող է կենդանացնել բույսերը և գտնել Տրուբատուսի մասերը։ Նա Լիրիաի և Օնոյի որդին է։ Առաջին եթերաշրջանի վերջին սերիայում նա կարողանում է աճեցնել իր ցեղակից միաեղջյուրների եղջյուրները։ Երկրորդ եթերաշրջանում նա, երևի, սիրահարված էր Ֆլյորին, ծիածանային միաենղջյուրին, որը ապրում էր Ծիածանի կղզու վրա։
  • Արքայազն Մո (անգլ.՝ Prince Mo), թագավոր Ռեյնորի և թագուհի Մայլայի որդին։ Նա քաջ մարտիկ է և ցանկանում է նմանվել իր հորը։ Առաջին եթերաշրջանում սիրահարված է Միային, բայց գիրտի, որ իր ապագան կարող է լինել միայն իր մանկության ընկերոջ՝ Յուկոյի հետ։ Երկրորդ եթերաշրջանում նա ուշադրություն է դարձնում միայն Յուկոյին, բայց, թվում էր, որ նա խանդում էր Յուկոյին Սիմոյի հանդեպ։ Բայց հետո հասկանում է, որ Յուկոն միայն իրեն է սիրում։
  • Յուկո (անգլ.՝ Yuko), էլֆուհի։ Թագավորությունում ամենալավ մարտիկներից մեկն է և կռվի մեջ լավ է։ Յուկոն Մոյի մանկության ընկերն է։ Երկրորդ եթերաշրջանում թվում է, որ նա սիրահարված է Սիմո էլֆին, որն արում էր Բլեքֆուտում։ Բայց Յուկոն ընտրում է Մոյին։
  • Ֆադլ (անգլ.՝ Phuddle), փոքր և շատախոս պան, իր ցեղակիցներին նման չէ, ինչի պատճառով վտարված էր իր ցեղակիցների կողմից։ Նրա գործիքի շնորհիվ, որի անունն էր «Տրուբատուս» Միան, Մոն և Յուկոն վերջապես կարողացան հաղթել Պանթեային։ Նաև Ֆադլը պատրաստում է սարքավորումներ։
  • Լիրիա (Lyria), առաջին միաեղջյուրը, որին հանդիպեց Միան։ Լիրիան Օնչո անունով մի որդի ունի, որը ծնվել է առաջին եթերաշրջանում։ Լիրիան ունի սպիտակ գունավորում և վարդագույն բաշով։ Լիրիան բարի է, իմաստուն և քաջ, նա նաև զոհաբերելց իրեն, որպեսզի փրկի իր որդի Օնչոյին։
  • Արքա Ռեյնոր (անգլ.՝ Reynor), Սենտոպիայի արքան և Մոյի հայրիկը, իմաստուն ղեկավար և քաջ մարտիկ։ Նա շատ է սիրում իր կնոջը՝ Մայլային։
  • Թագուհի Մայլա (անգլ.՝ Mayla), Սենտոպիայի թագուհին և Մոյի մայրիկը։ Միշտ գիտի՝ երբ տա լավ խորհուրդ և իսկապես սիրում է իր ամուսնուն՝ Ռեյնորին։
  • Պանթեյա (անգլ.՝ Panteha), մունկուլյուսների թագուհին, նա միշտ կրում է դիմակ, որպեսզի թաքցնի իր իրական տարիքը։ Ունի Զիգո մականունը կրող կատու։ Նա մունկուլյուսների և Գորգոնայի օգնությամբ ուզում է ստանալ միաեղջյուրների բոլոր եղջյուրները, որպեսզի մնա անվերջ երիտասարդ, բայց պարտություն է կրում Միայի և իր ընկերների կողմից։ Պանթեյան ուզում է ամեն գնով գողանա Օնչոյի ոսկեգույն եղջյուրը։ Պանթեյան ոչնչանում է Միայի կողմից Տրուբատուսի օգնությամբ, որը նրան դարձրեց թերթեր։
  • Գորգոնա (անգլ.՝ Gargona), «մուգ» էլֆ, Պանթեյաի օրոք նա եղել է մունկուլյուսների հրամանատարը։ Գոռգոնան ատում է էլֆերին և միաեղջյուրներին և բռնում է նրանց օձերի օգնությամբ։ Երկրորդ եթերաշրջանում միավորվում է Ռիքսելի հետ, որպեսզի առևանգեն Օնչոյին և վերադառնան հարազատ երկիր՝ Դիստոպիա։
  • Ռիքսել (անգլ.՝ Rixel), էլֆ, խաբեբա, նա արհեստական Ֆանտոպիա կղզու վրա գտնվող «Ռիքսյելի կրկեսը» անվանմանբ կրկեսի սեփականատերն է։ Կենդանիներին վարժեցնելու համար նա օգտագործում է կանաչ առեղծվածային հեղուկ, որը հիպնոզացնում էր կենդանիներին։ Դիստոպիայի մագիստրոսի ղեկավարությամբ նա մեկնում է Սինտոպիա Օնչոյին առևանգելու նպատակով։ Միաեղջյուրին առևանգելուց հետո Ռիքսելը վերջապես կարող է միանալ Դիստոպիայի «Մուգ Էլֆերի» հասարակությանը։ Դրա համար գործարք էր կնքել Գոռգոնայի հետ։
  • Օնո, միաեղջյուրների արքան, Լիրիայի ամուսինը և Օնչոյի հայրիկը։ Օնոն կապույտ գույնավորմամբ է և ունի մուգ-կապույտ բաշ։ Պանթեյաի հետ կռվից առաջ Օնոն բաժանեց իր թագը չորս մասերի և երեք օղակը տվեց քարե, աստղային և բյուրեղյա միաեղջյուրներին, իսկ չորրորդը թողեց իր մոտ։ Հատնվում է երկրորդ եթերաշրջանում՝ "Միաեղջյուրների արքան" տեսարանում. նա մնում է սառցից պատրաստված կապկանում, բայց հետագակյում փրկվում է Օնչոյի, Յուկոյի, Միայի և Մոյի կողմից և օգնում է նրանց ընդունել մեկ կաթիլ ջուր «Ծիածանի քամուց», որպեսզի պատրաստեն Ռիքսելի կանաչ հեղուկի հակադեղը։ Երկրորդ եթերաշրջանի նախավերջին սերիայում Ռիքսելը նրան հիպնոզի է ենթարկվում և քիչ էր մնում գնացել էր Դիստոպիյա, բայց, բարեբախտաբար, նորից փրկվում է իր որդու՝ Օնչոյի, Յուկոյի, Միայի և Մոյի կողմից, որոնք օգտագործել էին հակադեղը, որպեսզի փրկեն Օնոին։
  • Պոլիտեյ (անգլ.՝ Poltheus), օձանման արարած։ Պոլիտեյը շատ խելացի և խորամանկ վաճառական է, որը ոչ էլֆերի և ոչ էլ Պանթեյաի կողմից է, որովհետև հետաքրքված է միայն բիզնեսի ղեկավարությամբ։
  • Փոքրիկ Կապույտ (անգլ.՝ Baby Blue), վիշապ, Միայի, Յուկոյի, Մոյի և Օնչոյի ընկերը։ Վերջին սերիայում նա քանդեց դարպասները, որոնց հաետևում փակված էին միաեղջյուրները՝ այդպիսով փրկելով նրանց, իսկ հետո օգնեց Միային ազատվել Գոռգոնայից՝ նրան տանելով Սենտոպիայի ամենաբարձր լեռան՝ քամոտ ժայռերի մոտ։ Նրա անունը կապված է նրա կապույտ դնչիկի հետ։ Նա հայտնվում է միայն երկրորդ եթերաշրջանի չորրորդ սերիայում։
  • Սիմո (անգլ.՝ Simo), միայնակ էլֆ, որը ապրում է Բլեքֆուդի անտառում։ Միակողմանի սիրահարված է Յուկոյին, որը Միայի և Մոյի ընկերն է։ Երկրորդ եթերաշրջանի ընթացքում նա սիրահարվում է Լասիտային և արդյունքում մեկնում են Ռիքսելի նավով երեք կենդանինեերի՝ Ֆլոյի, Միրիի և Սկրոբիթի հետ։
  • Տեսանդրա (անգլ.՝ Tessandra), Սիմոյի մայրիկը։ Նա գիտի ինչպես պատրաստել Ռիքսելի կանաչ հեղուկի հակադեղը։
  • Գորգա (անգլ.՝ Gorga), Ռիքսյելի հրաշունչ դինովիշապը։ Ամբողջ եթերաշրջանի ընթացքում Ռիքսյելի ազդեցության տակ է։ Եթերաշրջանի վերջում Գորգան դուրս եկավ Ռիքսյելին ղեկավարությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mia and Me, Վերցված է 2020-07-27-ին
  2. TUDIO 100 AND CONSTANTIN FILM INK 3-PICTURE-DEAL". Studio 100. 9 May 2018. MIA AND ME is created by Gerhard Hahn and Ulli Stoef.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]