Միխայիլ Սվենչիկով | |
---|---|
ռուս.՝ Михаил Степанович Свечников | |
սեպտեմբերի 30, 1881[1] - օգոստոսի 26, 1938[1] (56 տարեկան) | |
Ծննդավայր | Serafimovich, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | իխետուան |
Պարգևներ |
Միխայիլ Սվենչիկով (ռուս.՝ Свечников, Михаил Степанович, սեպտեմբերի 30, 1881[1], Serafimovich, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1938[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսական կայսրության բանակի փոխգնդապետ, խորհրդային զորահրամանատար, զինվորական պատմաբան և տեսաբան։ Հայտնի է որպես 1918 թվականի Ֆիննական քաղաքացիական պատերազմի Կարմիրբանակայինների զինվորական լավագույն առաջնորդներից մեկը։
Ռուսական կայսրության բանակում ծառայելուց հետո Սվենչիկովը 1917 թվականին մասնակցել է Հոկտեմբերյան Հեղափոխությանը։ 1918 թվականին Ֆիննական քաղաքացիական պատերազմի ընթացքում նա աշխատել է որպես Կարմիր բանակայինների ռազմական խորհրդատու։ 1918 թվականի փետրվարին Սվենչիկովը կարճ ժամանակով եղել է Հյուսիսային ճակատի հրամանատարը, իսկ հետագայում նրան փոխարինել է Հյուգո Սալմելան։ Եղել է ռուս ամենաբարձրաստիճան զինվորականը, որը միացել էր ֆիննական Կարմիր բանակին[2]։
Ֆիննական քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Սվենչիկովը մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, որտեղ նա գլխավորում էր Կասպից-կովկասյան ճակատը Հյուսիս-կովկասյան անհաջող գործողության ժամանակ (1918–1919)։
1922 թվականից ի վեր նա աշխատել է որպես ռազմական դասախոս։ 1934 թվականին Սվենչիկովը տեղափոխվել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա։ Նա ձերբակալվել է 1937 թվականին, մեղադրվելով «ֆաշիստական դավադրության» համար, իսկ հետագայում մահապատժի ենթարկվել է Մոսկվայում գտնվող Կոմունարկա հրաձգարանում։ Սվենչիկովը արդարացվել է 1956 թվականին՝ Ստալինի մահից հետո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սվենչիկով» հոդվածին։ |