Միշել Բերտորա Սուարես | |
Կուսակցություն՝ | Լայն ճակատ և Ուրուգվայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հանրապետական համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, ակտիվիստ, քաղաքական գործիչ, կոնֆերանսիե և գրող |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1984 |
Ծննդավայր | Սալինաս (Ուրուգվայ), Canelones Department, Ուրուգվայ |
Վախճանի օր | ապրիլի 22, 2022[1] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Միշել Սուարես Բերտորա (փետրվարի 21, 1984, Սալինաս (Ուրուգվայ), Canelones Department, Ուրուգվայ - ապրիլի 22, 2022[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի տրանսգենդեր քաղաքական գործիչ։
Ծնվել է 1983 թվականի փետրվարի 21-ին[2] Սալինսում[3]։ 15 տարեկան հասակում մոր աջակցությամբ փոխել է իր սեռը։ 6 տարվա ուսուցումից և նոր սեռով համալսարանը ավարտելու պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո Սուարեսը ստացել է իր դոկտորի աստիճանը[3]։ 2010 թվականին հանրապետական համալսարանն ավարտելուց հետո նա դարձել է առաջին և Ներկա պահին միակ տրանսգենդեր իրավաբանը Ուրուգվայում[4][5]։ 2014 թվականին Սուարեսը դարձել է նաև առաջին տրանսգենդերը, որն ընտրվել է Ուրուգվայի կառավարության կազմում[2][6]։
Սուարեսը համարվում է ԼԳԲՏ կազմակերպության «Ovejas Negras» անդամ։ Նա միացել է կազմակերպությանը 2010 թվականին, դա տեղի է ունեցել մոր մահից անմիջապես հետո։ Որոշ ժամանակ անց Սուարեսը անմիջապես սկսել է աշխատել նույնասեռ ամուսնությունների մասին օրինագծի վրա[2], որը ներկայացվել է Կոնգրեսում 2011 թվականին։ 2012 թվականին օրինագիծը հավանության է արժանացել Սենատի կողմից, և իրավաբանական կոմիտեի կողմից հավանության արժանանալուց հետո ընդունվել է 2013 թվականին[7]։
2017 թվականի հոկտեմբերին Սուարեսն ընտրվել է Ուրուգվայի սենատ։ Սակայն այս տարվա դեկտեմբերին հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մեղավոր ճանաչվեց փաստաթղթերի կեղծման մեջ։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)