Միչուրին ռուս.՝ Мичурин | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թեմա | Իվան Միչուրին |
Թվական | 1948 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Դովժենկո |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Դովժենկո |
Դերակատարներ | Grigori Belov?, Վիկտոր Խոխրյակով, Յուրի Լյուբիմով, Միխայիլ Ժարով և Սերգեյ Բոնդարչուկ |
Օպերատոր | Լեոնիդ Կոսմատով և Յուլի Կուն |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 96 րոպե |
«Միչուրին» (ռուս.՝ «Мичурин», այլ անուն՝ «Կյանքը գույներով», ռուս.՝ «Жизнь в цвету»), Ալեքսանդր Դովժենկոյի գեղարվեստական ֆիլմը գիտնական Միչուրինի մասին։
Ֆիլմը ռուս գիտնական-կենսաբան Իվան Միչուրինի կյանքի մասին է։
1912 թվական։ Մերժելով արտասահմանում աշխատելու ամերիկացիների առաջարկները՝ Միչուրինը շարունակում է իր հետազոտությունները Ռուսական կայսրությունում, չնայած նրան, որ նրա գաղափարները չեն ընկալվում ցարական կառավարության, եկեղեցու և իդեալիստական գիտության կողմից։ Միչուրինին աջակցում են երկրի նշանավոր գիտնականները, և նա շարունակում է համառորեն աշխատել։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կոզլով քաղաքում (կենսաբանի ծննդավայր) փոքրիկ այգին դառնում է մեծ պետական տնկարան։
Նկարահանվել է Կունցևո (հավանաբար Սլավյանսկի բուլվար մետրոյի ներկայիս կայարանի մոտ) և Միչուրինսկ քաղաքներում։
|