Միրա Ռիկարդել | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թաֆթսի համալսարան (1984)[1] և Ջորջթաունի համալսարան (մայիս 1982)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Միրա Ռիկարդել (անգլ.՝ Mira Radielovic Ricardel, հուլիսի 5, 1960, Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1]), ամերիկացի գործարարուհի և քաղաքական գործիչ։
Բոսնիա և Հերցեգովինայից խորվաթ ներգաղթյալ Պետար Ռադելիովիչի դուստրը[2], մանկությունն անցկացրել է Փասադենայում (Կալիֆոռնիա), տնային պայմաններում սովորել է խորվաթերեն[3]։
Ավարտել է Ջորջթաունի համալսարանը, Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում դոկտորի աստիճան է ստացել։ 1986-1989 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, այնուհետև դարձել հանրապետական սենատոր Բոբ Դոուլի խորհրդարանական օգնականը, իսկ 1996 թվականին եղել է Դոուլի անհաջող նախագահական ընտրարշավում պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական[4]։ 2001 թվականին նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Եվրասիայի հարցերով օգնական, իսկ 2003-2005 թվականներին ստանձնել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները։ 2016 թվականից մասնակցել է Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավին, 2017 թվականին նշանակվել է առևտրի նախարարի՝ արտահանման հարցերով օգնական[5]։
2006-2015 թվականներին կարիերան սկսել է Boeing կորպորացիայում, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և տիեզերական համակարգերի գծով փոխնախագահի պաշտոնը[6]։
2018 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը Ռիկարդելին նշանակել է իր տեղակալ[7]։
2018 թվականի նոյեմբերի 14-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ Մելանյա Թրամփի հրապարակային պահանջից հետո վարչակազմում այլ աշխատանքի խոստումով։ CNN-ի տվյալներով՝ Աֆրիկա կատարած այցի ընթացքում առաջին տիկնոջ անձնակազմի հետ կոնֆլիկտը (ինքնաթիռում նստելու և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռեսուրսների օգտագործման պատճառով) միայն վերջին կաթիլն է դարձել պահանջների երկար շարքում[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ռիկարդել» հոդվածին։ |