Միրոսլավ Բալկան ծնվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ 1985 թվականին ավարտել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիան[6]։ 1986-ից 1989 թվականներին աշխատել է Consciousnes Neue Bieriemiennost ստեղծագործական խմբում։ 1991 թվականին, հաղթելով հայտարարված ստեղծագործական մրցույթում, արժանացել է գերմանական Կրեֆելդ քաղաքի արվեստի թանգարանի (Kunstmuseum Krefeld) մրցաթոշակին։ Բեռլինի արվեստի ակադեմիայի անդամ է։ Վարշավայի գեղարվեստի ակադեմիայում ղեկավարում է տարածական գործունեության արվեստանոց-ստուդիան։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում ու թանգարաններում։ Հիշարժան է հատկապես 2009 թվականիհոկտեմբերի 13-ին ԼոնդոնիԹեյթ մոդեռն (Tate Modern) պատկերասրահի գլխավոր՝ Turbine Hall ցուցասրահում Unilever բազմազգ ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված How It Is խորագիրը կրող ցուցահանդեսը[7][8][9], ինչպես նաև 2017 թվականինԼոձում, Միլանում, Լևերկուզենում[10] կազմակերպված հետահայաց ցուցահանդեսները՝ 30-ամյա ստեղծագործական գործունեության հատընտիր աշխատանքների ընդգրկումով (ի դեպ, միլանյան CROSSOVER ցուցահանդեսը The New York Times-ը համարել է տարվա մշակութային խոշորագույն ու կարևորագույն իրադարձություններից մեկը)[11]։
Միրոսլավ Բալկայի ստեղծագործության ասպարեզները բազմաբնույթ են, բայց դրանցից հիմնականները համարվում են քանդակագործությունն ու ներդրման արվեստը (installation): Որպես քանդակագործ նա գնացել է հոր ու պապի ոտնահետքերով, որոնք շիրմաքարեր պատրաստող վարպետներ էին։ Միրոսլավի ստեղծագործությունների թեմաները գլխավորապես առնչվում են պատմական ցավալի դրվագներին, ծանր հիշողություններին, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված հիշողություններին[12]։
Սկզբնական շրջանում Բալկան ստեղծել է ֆիգուրատիվ արվեստի գործեր, հետագայում անցել աբստրակտ, մոնումենտալ ձևերի։ Բոլոր դեպքերում նրա ստեղծագործությունների նյութը մնացել և մնում են մարդկային գոյության, կյանքով լեցուն մարմնի, մահվան ու քայքայման, անհատական ու կոլեկտիվ հիշողության թեմաները[13][14]; Արվեստագետն իր քանդակներում հաճախ օգտագործում է պողպատ, ցեմենտ, աղ, փրփրուն ռետին, գործվածքներ[12]։
↑«Արխիվացված պատճենը». NaszeMiasto.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
↑«Արխիվացված պատճենը». Open Art Projects. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
↑| tytuł = Mirosław Bałka, Lichtzwang | autor = Julian Heynen | wydawca = Snoeck | miejsce = Kolonia | rok = 2006 | isbn = 978-3936859409}}
↑| tytuł = Bon voyage | autor = Emmanuel Guigon | autor2 = Juan-Vicente Aliaga | autor3 = Stéphane Lentz | wydawca = Musées de Strasbourg | miejsce = Strasburg | rok = 2005 | isbn = 2-901833-86-1}}
↑«Արխիվացված պատճենը» (անգլերեն). S.M.A.K. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
↑«Արխիվացված պատճենը» (անգլերեն). Lannan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
↑«Արխիվացված պատճենը». prezydent.pl. 11 listopada 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 11 listopada 2014-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)