Միք Աբրահամս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կիթառահար |
Անդամություն | Ջեթրո Թալ և Բլոդվինյան խոզ |
Կայք | squirrelmusic.com |
Մայքլ Տիմոտի «Միք» Աբրահամս (անգլ.՝ Michael Timothy 'Mick' Abrahams, ապրիլի 7, 1943[1], Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի կիթառահար, Jethro Tull խմբի օրիգինալ կազմի մասնակից։
1968 թվականին Աբրահամսը Jethro Tull խմբի հետ ձայանգրել է «This Was» ալբոմը։ Այդ ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց Միքը ստիպված էր լքել խումբը՝ հաշվի առնելով խմբի և երաժշտական ուղղության շուրջ իր և Յան Անդերսոնի միջև եղեծ կոնֆլիկտները[2][3]։ Աբրահամսն ուզում էր շարժվել բլյուզ-ռոքի ուղղությամբ, մինչդեռ Անդերսոնը ցանկանում էր խմբի հնչեղության մեջ մտցնել ջազի և ֆոլկի տարրեր։ Սկզբում Միքին փոխարինել է Թոնի Այոմին, սակայն վերջինս Jethro Tull խմբից հեռացել էր արդեն մի քանի շաբաթ անց, շուտով նրան է փոխարինել է Մարտին Բարը, որը արդյունքում նվագել է մինչև 2014 թվականի խմբի կազմալուծումը։
Խմբից հեռանալուց հետո Աբրահամսը հիմնել է Blodwyn Pig խումբը և ձայնագրել «Ahead Rings Out» և «Getting to This» երկու ալբոմները։ Խումբը կազմալուծվել է 1970 թվականին։ Այնուհետև Աբրահամսը հավաքել է Mick Abrahams Band խումբը, որի կազմում ընդգրկվել են Blodwyn Pig-ի որոշ երաժիշտներ, որի անվան տակ թողարկել են մի շարք ալբոմներ։ Նա աշխատել է որպես վարորդ, փրկարար և ֆինանսական խորհրդատու, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ համերգներ է տվել Բերդֆոշիրի Դանսթեբլ քաղաքում[4]։
1990-ական թվականների վերջին Աբրահամսը երկրպագուների շրջանում բազմաթիվ վեճեր է առաջացրել այն պատճառով, որ ստեղծել Է This Was խումբը, որն իր մեջ ներառում էր Jethro Tull-ի օրիգինալ կազմի մասնակիցներին (բացի Յեն Անդերսոնից) և Jethro Tull խմբի ամբողջ երգացանկը, որը գրվել է այդ ժամանակաշրջանում։ Tull-ի երկրպագուներն այդ գաղափարին հավանություն չեն տվել, բայց Անդերսոնը, հավանաբար, խիստ նեղացած չի եղել, քանի որ վերջին տարիներին Աբրահամսն ու Յենը հաճախ են հանդես եկել միմյանց մոտ հրավիրված երաժիշտներով։ Նա նաև տարիներ շարունակ մասնակցել է Jethro Tull-ի տարբեր վերամիավորումներին և հանդես է եկել տարբեր համերգային նախագծերով։
Նրա պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունների համաձայն՝ 2009 թվականի նոյեմբերին Միքը սրտի կաթված է ստացել և պետք է արագ ապաքինվեր։ 2010 թվականի ապրիլին պաշտոնական կայքը հաղորդել էր, որ նա ունեցել է Մենյերի հիվանդություն, որը մեկ տարով հետաձգել էր նրա վերադարձը երաժշտական ինդուստրիա։ 2013 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ դեռ տառապում է առողջական խնդիրներով, սակայն, չնայած այդ ամենին, նա հույս ունի 2014 թվականին թողարկել իր անհատական ալբոմը։
2015 թվականին երաժիշտը ազդարարել է իր նոր «Revived! »ալբոմը։ Որպես հյուր ալբոմում աչքի է ընկել Մարտին Բարը, որը ժամանակին Jethro Tull-ում փոխարինել էր Միքին[5]։
|