Մոբարաքե (պարս.՝ مباركه), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Մոբարաքե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲69 449 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Սպահան օսթանի հարավ-արևմտյան մասում` Սպահան քաղաքից մոտ 30 կմ հարավ-արևմուտք, Զայանդե գետի աջ ափին։ Տեղադրված է Զագրոսի լեռնահամակարգի արևելյան մասում` Զայանդե գետի հովտում, ծովի մակարդակից 1667 մ բարձրության վրա։ Քաղաքում է գտնվում Իրանի խոշորագույն պողպատաձուլական գործարաններից մեկը[2]։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 69 449 մարդ, որոնք կազմում էին 21 676 տնտեսություն[3]։ Մոբարաքեն Սպահան օսթանի բնակչությամբ իններորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.