Մոխրոտիկի նոր արկածները անգլ.՝ Happily N'Ever After | |
---|---|
Երկիր | Գերմանիա ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կինոնմանակում, մանկական ֆիլմ, քրոսովեր, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 16, 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Paul J. Bolger?[1] |
Պրոդյուսեր | Ջոն Ուիլյամս |
Կինոընկերություն | TF1 Video? և Lions Gate Entertainment |
Տևողություն | 87 րոպե |
Բյուջե | 47 000 000 $ |
Հաջորդ | Happily N'Ever After 2: Snow White—Another Bite @ the Apple? |
Պաշտոնական կայքէջ |
«Մոխրոտիկի նոր արկածները» (անգլ.՝ Happily N'Ever After ), ռեժիսոր Փոլ Բոլջերի կինոֆիլմը, անիմացիոն ֆիլմ Գրիմ Եղբայրների և Անդերսենի հեքիաթների հիման վրա[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 16-ին[3], կինոթատրոններում թողարկվել է 2007 թվականի հունվարի 5-ին։ Ֆիլմը քննադատվել է քննադատների և հանդիսատեսի կողմից ու հիասթափություն է առաջացրել վարձույթի առումով` ամբողջ աշխարհում հավաքելով 38 միլիոն դոլար՝ 47 միլիոն դոլար արտադրության բյուջեով։ 2009 թվականի մարտի 24-ին թողարկվել է վիդեո-շարունակություն` Happily N'Ever After 2: Snow White Another Bite @ the Apple:
Մոխրոտը, որը մեզ ներկայացվում է Էլլա անունով (անգլ.՝ Cinderella` «Մոխրոտիկ»-ից), ապրում է խորթ մոր և երկու քույրերի հետ ու երազում է պարահանդեսի մասին, որին նրան պետք է հրավիրի արքայազնը։ Աման լվացող Ռիկը, որը միաժամանակ այն մարդն է, ում անունից վերապատմվում է ամբողջ պատմությունը, սիրահարված է Էլլային, սակայն նա նրա արքայազնը չէ։
Մի օր Մոխրոտին և նրա քույրերին հրավիրում են պարահանդեսի արքայազնի մոտ։ Նա շատ ուրախ է. խորթ մայրը դեմ չէ, որ աղջիկը գնա, բայց տալիս է նրան գործերի երկար ցուցակ։ Օգնության է հասնում բարի փերին` Մոխրոտի կնքամայրը, և աղջիկն ուղևորվում է պալատ, որտեղ ամեն ինչ հարթ չէ։ Ֆիլմի հենց սկզբում մեզ պատմում են այն մասին, որ պալատական հարկի տակ ապրում է մի հրաշագործ, որն ունի բարու և չարի կշեռքներ և իր իշխանության տակ է պահում բոլոր հեքիաթները։ Նա, վերահսկելով դրանք, պահպանում է բարու և չարի հավասարակշռությունը թագավորությունում։ Նա ունի երկու օգնական՝ Պյատակը և Մամբոն։ Հենց պարահանդեսի օրը հրաշագործը որոշում է գնալ հանգստի և թողնում բարու և չարի կշեռքները օգնականների խղճի վրա։ Բայց նրանք չեն կարողանում գլուխ հանել, և մեխանիզմը քանդվում է։ Մինչ նրանք վիճելով փորձում են վերականգնել գլորված գնդակը, նրանց հայհոյանքները լսում է խորթ մայրը, որը նոր է եկել պարահանդես և լիովին համոզվել, որ իր դուստրերը բացարձակապես չեն կարողանում նորմալ երևալ արքայազնին կախարդելու համար։ Նա լսում է «կառավարող մեխանիզմ» արտահայտությունը և որոշում է իմանալ, թե ինչն ինչոց է։ Երբ նա գալիս է, բավական հեշտ վերցնում է գավազանը, որի միջոցով կարելի է կախարդել, իսկ օգնականները, անփորձությամբ կախարդելով, գորգը վերածում են գորգ-ինքնաթիռի և թռչում ինչ-որ տեղ` դեպի անտառ։ Խորթ մայրը հավաքում է ամբողջ թագավորության չարագործներին և ցանկանում է փոխել յուրաքանչյուր բնակչի ճակատագիրը։ Էլլան դիմում է Ռիկին և որոշում, որ պետք է փնտրել արքայազնին։ Մամբոն և Պյատակը նույնպես գալիս են այդ եզրահանգմանը։ Ճանապարհին նրանք հանդիպում են։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` խումբը, այնուամենայնիվ, գտնում է արքայազնին, սակայն պարզվում է, որ նա ի վիճակի չէ չար ոգիներին վռնդել պալատից, այդ պատճառով էլ Ռիկը ամեն ինչ վերցնում է իր ձեռքը։ Խորթ մայրը առևանգում է Էլլային։ Ռիկը Պյատակին և Մամբոյին բերում է պալատ` տրոլների մեջ յուրային ձևանալով, և նրանք բարձրանում են վերին հարկ, որտեղ մայրացուն բերել էր Էլլային։ Ոչ առանց ջանքի հնարավոր է դառնում խորթ մորից վերցնել կախարդական գավազանը, իսկ նրան պորտալի միջով ուղարկել Հյուսիսային բևեռ, որտեղ նա շատ է դուր գալիս կամ ծովակատուներին, կամ ծովափղերին։ Ամեն ինչ կազմակերպվում է այնպես, որ արքայազնը կարծում է, թե վռնդել է չար ոգիներին, Պյատակն ու Մամբոն ամեն ինչ մաքրում են հրաշագործի ժամանումից առաջ, իսկ Ռիկն ամուսնանում է Էլլայի հետ։
Դերասան | Դեր | Ռուսերեն կրկնօրինակման դերասան |
---|---|---|
Սառա Միշել Գելար | Էլլա | Օլգա Սուտուլովա |
Ֆրեդի Պրինց Կրտսեր | Ռիկ | Եվգենի Ստիչկին |
Էնդի Դիք | Մամբո | Ալեքսանդր Լենկով |
Ուոլես Շոուն | Պյատակ | Ալեքսեյ Կոլգան |
Ջորջ Քարլին | Հրաշագործ | Անդրեյ Յարոսլավցև |
Սիգուրնի Ուիվեր | Ֆրիդա (խորթ մայր) | Օլգա Պլետնյովա |
Պատրիկ Ուորբերտոն | արքայազն | Ալեքսանդր Գրուզդև |
Ջոն Դի Մաջո | Թզուկներ, հսկա | Պյոտր Իվաշչենկո |
Բիլ Ֆարմեր | երկրորդական կերպարներ |
|