Մոմչիլո Գավրիչ | |
---|---|
սերբ.՝ Момчило Гаврић | |
մայիսի 1, 1906 - ապրիլի 28, 1993 (86 տարեկան) | |
Ծննդավայր | Տրբուշնիցա, Սերբիայի Թագավորություն |
Մահվան վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Խորհրդային Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | կրտսեր սերժանտ |
Զորամաս | հրետանի |
Պաշտոն | Դրինյան դիվիզիայի 6-րդ հրետանային գունդ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Queen Elizabeth's Grammar School? |
Պարգևներ |
Մոմչիլո Գավրիչ (սերբ.՝ Момчило Гаврић; մայիսի 1, 1906, Trbušnica - ապրիլի 28, 1993, Սերբիա և Չեռնոգորիա), Առաջին համաշխարհային պատերազմի ամենաերիտասարդ մասնակիցը[1][2][3]։
Ծնվել է Տրբուշնիցայում, Լոզնիցի մոտակայքում, Գուչևո լեռան լանջին, եղել է Ալիմպիայի և Ելենա Գավրիչեի ընտանիքի տասնմեկ երեխաներից ութերորդը[1][4]։
1914 թվականի օգոստոսի սկզբներին 42-րդ խորվաթական դիվիզիայի ավտրո-հունգարական զինվորները սպանել են նրա հորը, մորը, տատիկին[2], երեք քույրերին և չորս եղբայրներին[3][5]։ Իսկ նրա տունը հրդեհել են։ Մոմչիլոն ողջ է մնացել, քանի որ տանը չէր, երբ հարձակումը տեղի էր ունեցել. հայրը նրան ուղարկել էր իր հորեղբոր մոտ[2]։
Մնալով առանց տան ու ընտանիքի, Մոմչիլոն հասավ Դրինյան դիվիզիայի 6-րդ հրետանային գնդի սերբյան բանակ, կանգնելով այդ ժամանակ Գուչևոյի մոտակայքում[4]։ Մայոր Ստեֆան Տուկովիչը, Դիմիտրիա Տուկովիչի եղբայրը, ընդունեց Գավրիչին իր ենթակայության տակ, իմանալով այն բանի մասին, թե ինչ է պատահել նրա հետ, և նշանակեց Փոքրիկ Միշկովիչ, իր զինվորներից մեկին դնելով Գավրիչին, որպես խնամակալ[3][4]։ Այդ նույն երեկոյան նա իրականացնում է իր վրեժը, իր ջոկին ցույց տալով ավստրո-հունգարացիների գտնվելու վայրը, և նաև մասնակցեց հրաձգությանը, ինչպես ավելի ուշ պատմել է իր որդին՝ Բրանիսլավ Գավրիչը հարցազրույցներից մեկում[2]։
8 տարեկան հասակում Ցերեի ճակատամարտի ժամանակ նրա կոչումը բարձրացավ և դարձավ կապրալ, իր ստորաբաժանման հրամանատարը և ստացավ ռազմական հագուստ[6]։
Երբ իր ստորաբաժանումը մեկնեց Սալոնիկ, մայոր Տուկովիչը ուղարկեց նրան հունական Ամինտեո, որտեղ նա էքստեռից տեղափոխվեց սկսնակ ուսուցման համապատասխան չորրորդ դասարան[4]։
Կայմակչալանում, վոյեվոդա Ժիվոչին Միշիչը շոկի է ենթարկվել, երբ տեսել է խրամատում կանգնած զինվորական հագուստով տասամյա տղային։ Մայոր Տուկովիչը բացատրեց նրան դրությունը. որ Գավրիչը նրանց հետ է եղել Ցերեի ճակատամարտում և որ նա սովորել է ռազմական կարգապահություն և ստացել է վնասվածք ստորաբաժանումում կանգնելու ժամանակ[2]։ Միշիչը դրանից հետո Գավրիչի պաշտոնը բարձրացրեց և նրան արժանացրեց կրտսեր սերժանտի կոչմանը, որի հրամանը տրվել է ողջ դիվիզիայի առաջ[2][4][6]։
Բելգրադն ազատելուց հետո մայոր Տուկովիչը համոզված էր, որ Գավրիչը կստանա օգնություն բրիտանական առաքելությունից, որոնք օգնում էին երեախաներին, ովքեր որբ էին մնացել Սերիբիայի պատերազմի պատճառով։ Նա մեկնել է Անգլիա և իր կրթությունը ավարտել է Ֆավերշեմում գտնվող Հենրի Ռեյթի դպրոցը, Կենտ (ներկա պահին միացվել է Ելիզաբեթ թագուհու գիմնազիային, Ֆավերշեմ), որը ավարտել է 1921 թվականին[4]։ Նա այդ նույն տարում վերադարձել է Սերբիա, այն բանից հետո, երբ Սերբիայի փոխնախագահ` Նիկոլ Պաշիչը խոստացել էր Սերբիա վերադարձնել բոլոր որբ երեխաներին։ Տրբուշնիցում նա վերամիավորվել է իր երեք եղբայրներին, ովքեր 1914 թվականին ապրել էին իրենց ծնողների սպանությունը[2]։
Նրա որդու` Բրանիսլավի խոսքերով, Մոմչիլո Գավրիչը 1929 թվականին օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել, այդ ժամանակ աշխատելով Շաբացում և Բելգրադում. երբ նա հասավ չափահաս տարիքի և հայտնվեց Սլավոնական Պոժեգայի ռազմական շտաբներում, հայտնեց, որ պատերազմական տարիներին արդեն ծառայել էր բանակում։ Նա նաև ասաց, որ նա վիրավորվել է և ստացել է ալբանական հիշարժան շքանշան։ Այդուհանդերձ հարավսլավիական թագավորության բանակի էթնիկական խորվաթը փորձել է ստիպել Գավրիչին խոստովանություն ստորագրել, որ նա սուտ հայտարարություն է տվել։ Նա հրաժարվել է և ընկել բանտ, որտեղ անցկացրել է երկու ամիս[2]։
Հերթական ռազմական ծառայության ժամանակաշրջանից հետո նա վերադարձավ Բելգրադ, որտեղ սովորեց գրաֆիկական դիզայն և ստացել է վարորդական իրավունք։ Այդ ժամանակներում նա ամուսնացել է Կոսարա անունով մի աղջկա հետ, որի հետ միասին էլ աշխատել է «Վապա» դրամապանակային գործարանում[2]։
Բրանիսլավ Գավրիչը նաև պատմեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրկնակի անգամ հայտնվել է գերմանացի օկուպացիոն զորքերի բանտում։ Պատերազմից հետո, 1947 թվականին, ՕԶՆԱ-ն ձերբակալեց նրան, որպեսզի հաստատվի, որ ալբանացիները չեն եղել սերբերի եղբայրները, և այն խոսքից, որ նա «զգացել է այդ եղբայրությունը 1915 թվականին, երբ նրանք սպանել են մեզ», այդ ժամանակներում էլ Հարավսլավիայի և Ալբանիայի առաջնորդները (Իոսիպ Բրոզ Տիտոն և Էնվեր Հոջան) մտերմիկ ընկերներ էին եղել[2]։
1987 թվականին Գավրիչը նկարահանվել է վավերագրական ֆիլմում, որտեղ պատմում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր ծառայության մասին[6]։
Մոմչիլո Գավրիչը մահացել է 1993 թվականին Բելգրադում[2][4]։ Նրա պատվին հուշարձանը տեղադրվել է Կորֆու կղզում և Լոզնիցում գտնվող Յադրա Թանգարանում[7]։ 2014 թվականին նրա անվամբ անվանել են Լոզնիցայի փողոցներից մեկը[8]։ 2015 թվականի ապրիլի 2-ին սերբյան կառավարությունը հայտարարեց այն բանի մասին, որ Գավրիչի հուշարձանը կտեղադրվի նաև Բելգրադում[9]։
{{cite AV media}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմչիլո Գավրիչ» հոդվածին։ |
|