Մոնպառնասի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզի 15-րդ շրջան |
Հասցե | avenue du Maine? (21) |
Հիմնադրվել է | 1998 |
Հիմնադիր | Roger Pic? և Jean-Marie Drot? |
Կայք | villavassilieff.net |
![]() | |
![]() |
Մոնպառնասի թանգարան (ֆր.՝ Musée du Montparnasse), թանգարան Փարիզի Մոնպառնաս 15-րդ թաղամասում` 21 Avenue du Maine հասցեում։ Հիմնադրվել է 1998 թվականին նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ 2013 թվականի սեպտեմբերի 31-ին թանգարանը փակվել է[1]։
Թանգարանը բացվել է 1998 թվականի մայիսի 28-ին։ Տեղակայված է եղել 1900-ական թվականների սկզբի պատմական պահպանվող տարածքում` ռուս նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում։ Հասարակական հիմունքներով թանգարանը հիմնադրել են Ռոջերը Պիկը և Ժան-Մարի Դրոն։
Թանգարանն այցելուներին ներկայացրել է ամբողջ աշխարհից Մոնպարնաս եկած նկարիչների կյանքն ու ստեղծագործությունները սկսած 20-րդ դարից, ինչպես նաև կազմակերպել է Մոնպարնասի նկարիների աշխատանքների ցուցադրություններ։
Տարիներ շարունակ, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Մարիա Վասիլևան գրանցված իր մասնավոր ակումբն օգտագործել է որպես արվեստագետների համար ճաշարան, որտեղ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Խայիմ Սուտինը, Պաբլո Պիկասոն և այլք, տրամադրել են էժան սնունդ և ըմպելիք[2]։
Որոշ ժամանակ անց այն դարձավ շատերի համար համախմբման վայր, և 1913 թվականին Վասիլևայի ճաշարանը այնպիսի ճանաչում էր գտել, որ նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր Ֆերնան Լեժեն Ժամանակակից արվեստի թեմայով երկու դասախոսություններ տվեց այնտեղ։
Որպես անդամակցության ծրագրի մաս` թանգարանն առաջարկում էր ամիսը մեկ անգամ երեկոյան հանդիպում, որտեղ անդամները հավաքվում էին և վայելելում տարբեր մշակութային միջոցառումներ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպառնասի թանգարան» հոդվածին։ |
|