Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և արվեստի պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քվեբեկ և Մոնրեալ |
Հասցե | 1 Place Ville MarieH3B 3Y1 |
Հիմնադրվել է | 1964 |
Այցելուներ | 53 633 մարդ[1] |
Հավաքածուի չափս | 8190[1] |
Կայք | macm.org/en/(անգլ.) և macm.org(ֆր.) |
![]() | |
![]() |
Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'art contemporain de Montréal), թանգարան Մոնրեալում, Քվեբեկ գավառի ամենախոշոր քաղաքում (Կանադա)։
Հիմնվել է 1964 թվականին Քվեբեկի կառավարության կողմից, դարձել է Կանադայի առաջին թանգարանը` նվիրված բացառապես ժամանակակից արվեստին, որտեղ ներկայացված են 1939 թվականից սկսած աշխատանքներ։ Բացվել է 1965 թվականի մարտին` բնանկարիչ և գրաֆիկական նկարիչ, ֆրանսիական էքսպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Ջորջ Ռուոի ներկայացրած աշխատանքներով։ 1983 թվականին թանգարանը փոխել է իր կարգավիճակը` դառնալով անկախ կորպորացիա, որը ղեկավարում է Տնօրենների խորհուրդը։ Նախքան իր ներկայիս կարգավիճակի հիմնադրումը` թանգարանը գտնվում էր երեք տարբեր վայրերում. 1964-1965 թվականներին Վիլ-Մարսի առևտրային համալիրի հրապարակում, 1965-1968 թվականներին Դյուֆրեն ամրոցում, 1968-1992 թվականներին Միջազգային գեղարվեստական թանգարանում Էքսպո-67 և Սիթի-դյու-Հավր։ 1992 թվականին թանգարանը տեղափոխվեց քաղաքի կենտրոնը` Արվեստների Պալատ (Place des Arts): Թանգարանը համարվում է Քվեբեկի ամենամեծ մշակութային համալիրի մասը, որում համադրվում է ներկայացումը, փորձարարական թատրոնը, ժամանակակից պարերը, երաժշտությունը և կերպարվեստը[2]։
Թանգարանային ցուցանմուշները և ժամանակավոր ցուցադրումները զբաղեցնում են 8 պատկերասրահ 2500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 1500 հեղինակների 7 հազար աշխատանքներ Քվեբեկից, Կանադայի այլ գավառներից, ինչպես նաև` արտասահմանից։ Հավաքածուում ներկայացված են քանդակներ, նկարներ, լուսանկարներ, ինստալիացիներ և մեդիաարվեստներ։ Հավաքածուի հետաքրքրությունը համարվում են Պոլյա-Էմիլյա Բորդյուայի գլուխգործոցները։ Նաև ներկայացված են Լուիզա Բուրժուայի, Վիկտոր Վազարելիի, Ջեյմս Թարելայի, Ալֆրեդո Ջարայի, Բիլ Վիոլի և այլ հայտնի հեղինակների գործերը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |
|