Մուխթար Մայ ուրդու՝ مختاراں بی بی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1972[1] |
Ծննդավայր | Meerwala, Tehsil Jatoi, Muzaffargarh District, Dera Ghazi Khan Division, Փենջաբ, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մուխթար Մայ (ուրդու مختاراں بی بی, 1972[1], Meerwala, Tehsil Jatoi, Muzaffargarh District, Dera Ghazi Khan Division, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի իրավապաշտպան։ 2002 թվականի հունիսին Մուխթարը դարձել է խմբակային բռնաբարության զոհ[2]։
Ի տարբերություն բռնաբարության մյուս զոհերի՝ Մուխթարն ինքնասպանություն չի գործել, այլ ավելի շուտ սկսել է պայքարել իր իրավունքների համար։ 2002 թվականի սեպտեմբերի 1-ին դատարանը մահապատժի է դատապարտել 6 մարդու Մուխթար Մայի բռնաբարության համար, սակայն 2005 թվականի մայիսին Լահորի Գերագույն դատարանը մեջբերել է «անբավարար ապացույցներ» և արդարացրել 6 դատապարտյալներից 5-ին, մինչդեռ վեցերորդը ստացել է ցմահ ազատազրկում։
Մուխթարը բողոքարկել է որոշումը, իսկ Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է արդարացման դատավճիռը։ Սակայն 2011 թվականին Գերագույն դատարանը նույնպես արդարացրել է մեղադրյալին։ Չնայած Մուխթարի, նրա ընտանիքի և ընկերների անվտանգությունը վտանգված է, նա շարունակում է մնալ կանանց իրավունքների ակտիվ պաշտպան։
Նա ստեղծել է Մուխթար Մայի կանանց բարեկեցության կազմակերպությունը, որն օգնություն է տրամադրում բռնության ենթարկված պակիստանցի կանանց, աջակցություն և կրթություն է տալիս իգական սեռի ներկայացուցիչներին։
Mukhtar Mai — history of a rape case (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուխթար Մայ» հոդվածին։ |
|