Մուհամմադ Սաիդ Թանթավի

Մուհամմադ Սաիդ Թանթավի
արաբ․՝ محمد سيد طنطاوي‎‎
Ծնվել էհոկտեմբերի 28, 1928(1928-10-28)[1][2][3]
ԾննդավայրSohag, Եգիպտոս[4]
Մահացել էմարտի 10, 2010(2010-03-10)[5][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրԵգիպտոս
ԳերեզմանԱլ Բաքի[6]
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնիսլամ և սուննի իսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Երկերal-Tafsīr al-Wasīṭ lil-Qurʼān al-Karīm?
Մասնագիտությունֆաքիհ, մուհադիս, աստվածաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գրող
Աշխատավայրալ-Ազհար համալսարան
Զբաղեցրած պաշտոններGrand Mufti of Egypt? և Grand Imam of al-Azhar?
 Sheikh Mohammed Sayyed Tantawi Վիքիպահեստում

Մուհամմադ Սաիդ Թանթավի (արաբ․՝ محمد سيد طنطاوي‎‎, հոկտեմբերի 28, 1928(1928-10-28)[1][2][3], Sohag, Եգիպտոս[4] - մարտի 10, 2010(2010-03-10)[5][1][2][…], Եգիպտոս), Եգիպտոսի ամենաազդեցիկ իսլամական աստվածաբաններից մեկը։ 1986-1996 թվականներին եղել է Եգիպտոսի մեծ մուֆտին։ 1996 թվականին նախագահ Հոսնի Մուբարաքը նրան նշանակել է Ալ-Ազհարի համալսարանի շեյխ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սոհագ գավառում։ Ավարտել է Ալ-Ազհարի համալսարանը։ 1958 թվականից նույն համալսարանում աշխատել է որպես դասախոս։ 1966 թվականին հադիսագիտության և Ղուրանի մեկնաբանման համար նրան շնորհվել է գիտությունների դոկտորի կոչում[8]։ 1972 թվականից աշխատել է Լիբիայի իսլամական համալսարանում, իսկ 1980 թվականից աշխատել է Մեդինայի իսլամական համալսարանում (Սաուդյան Արաբիա)։ 1985 թվականից Մուհամմադ Թանթավին աշխատել է Ալեքսանդրիայում[9]։

1959 թվականին Թանթավին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1966 թվականին՝ դոկտորի աստիճան։ Նրա դոկտորական դիսերտացիան նվիրված է եղել Բանու Իսրայելի մասին Ղուրանում և Սունայում։

1986 թվականի հոկտեմբերին Թանթավին նշանակվել է Եգիպտոսի մեծ մուֆտի։ Այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե տասը տարի, մինչև նշանակվել է Ալ-Ազհարի մզկիթի մեծ իմամ և Ալ-Ազհար համալսարանի մեծ շեյխ[10][11]։ 2004 թվականին եղել է Յասեր Արաֆաթի թաղման աղոթքի իմամը[12]։

1986 թվականին նրան շնորհվել է «Ֆայսալ Քինգ» միջազգային մրցանակը՝ իսլամին մատուցած ծառայությունների համար։

Մուհամմադ Թանթավիի ֆաթվաները քննադատվել են իսլամական աստվածաբանների կողմից[13]։

  • Թանթավին ֆաթվա է հրատարակել, որը թույլ է տվել աբորտներ անել այն դեպքերում, երբ կինը հղիացել է բռնաբարության հետևանքով[14]։
  • 1997 թվականին Թանթավին արգելել է կանանց թլփատությունը՝ ասելով, որ կանանց թլփատությունը ոչ մի կապ չունի կրոնի հետ[15]։
  • 2001 թվականին Թանթավին դատապարտել է իսրայելցիների դեմ մահապարտ ահաբեկիչների օգտագործումը[16]։
  • 2001 թվականին ֆաթվա է հրատարակել, որով կանանց արգելել է հանդես գալ որպես փոխնակ մայրեր[17]։
  • 2009 թվականի հոկտեմբերին Թանթավին արշավ է սկսել նիկաբի դեմ՝ հայտարարելով, որ նիկաբը ավանդույթ է և ոչ մի կապ չունի կրոնի հետ[18][19][20]։
  • 2002 թվականին Թանթավին հայտարարել է, որ հրեաները «Ալլահի թշնամիներ են, կապիկների և խոզերի սերունդ»[21]։

Թանթավին մահացել է 2010 թվականի մարտի 10-ի առավոտյան 81 տարեկան հասակում։ Ալ-Ռիադ (Սաուդյան Արաբիա) կատարած այցի ժամանակ սրտի կաթված է ստացել[22][23][24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2010/03/11/world/middleeast/11tantawi.html
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/8559397.stm
  6. https://web.archive.org/web/20100521053357/http://www.almasry-alyoum.com/article2.aspx?ArticleID=246889&IssueID=1706
  7. Deutsche Nationalbibliothek Record #10334599X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Sheikh Mohammed Tantawi obituary
  9. CV of Dr. Muhammad Sayid Tantawy Արխիվացված 1999-02-19 Wayback Machine — Аль-Азхар
  10. CV of Dr. Muhammad Sayid Tantawy(չաշխատող հղում) — Al-Azhar University
  11. «News Section». Islam Online. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  12. Arafat’s coffin flown to Ram Allah(չաշխատող հղում) — Al Jazeera. 12 November 2004
  13. Shaykh Yusuf al-Qaradawi on the Passing of Shaykh Muhammad Tantawi Արխիվացված 2011-01-19 Wayback Machine
  14. «Abortion Facts». NO Abortion. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  15. Egyptian ban on female circumcision upheld — BBC News 28 December 1997
  16. Grand Sheikh condemns suicide bombings — BBC News 4 December 2001
  17. Egypt clerics ban surrogate mothers — BBC News. 2 April 2001
  18. Sheikh Mohammed Sayyid Tantawi, Telegraph.co.uk, dated 7:16PM GMT 11 March 2010
  19. Egypt purges niqab from schools and colleges, Telegraph.co.uk, dated 5:44PM BST 5 October 2009
  20. Lawmaker wants Tantawi to step down over veil ban Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, arab news, dated Thursday 8 October 2009 (18 Shawwal 1430)
  21. Praise for a Jew-Hater camera.org
  22. Egypt’s top Muslim cleric dies of heart attack
  23. Hasan, Lama (2010 թ․ մարտի 10). «Sheik Mohammed Tantawi, Egypt's Highest Cleric, Dies». ABC News. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  24. «Sheikh of Al-Azhar dies of heart attack». Brunei FM. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Սաիդ Թանթավի» հոդվածին։