Մուսթայ Քարիմ բաշկիրերեն՝ Мостай Кәрим թաթ.՝ Мостафа Сафа улы Кәримов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1919[1] |
Ծննդավայր | Կլյաշևո, Arovsky selsoviet, Չիշմինսկի շրջան |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 2005[1][2] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան |
Գերեզման | Muslim Cemetery[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր |
Լեզու | բաշկիրերեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական, պիես, վիպակ, բանաստեղծություն, Նովել և պոեմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Mustai Karim Վիքիպահեստում |
Մուսթայ Քարիմ (Մուսթաֆա Սաֆիչ Քարիմով, հոկտեմբերի 20, 1919[1], Կլյաշևո, Arovsky selsoviet, Չիշմինսկի շրջան - սեպտեմբերի 21, 2005[1][2], Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան), բաշկիր խորհրդային բանաստեղծ։ Բաշկիրական ԻԽՍՀ ժողողովրդական բանաստեղծ (1963)։ ԽՄԿԿ անդամ 1944-ից։
Ավարտել է Բաշկիրիայի մանկավարժական ինստիտուտը (1940)։ 1941-1945-ի Հայրենական պատերազմի հերոսականությունն ու ողբերգականությունն է արտացոլված «Դեկտեմբերյան երգ» (1942), «Ուլմասբայ» (1942–1944), «Սև ջրեր» (1961) պոեմներում և քնարական շատ բանաստեղծություններում։ Ետպատերազմյան տարիներին երգել է բաշկիր ժողովրդի աշխատանքային կյանքը։ Քարիմի ժամանակակից պոեզիան բնորոշվում է սոցիալ–փիլիսոփայական մոտիվների խորացմամբ («Գետերը զրուցում են», 1961, «Երբ վերադարձան կռունկները», 1964 և այլ գրքեր)։ Քարիմը հեղինակ է նաև «Հարսանիքը շարունակվում Է» (1947), «Աղջկա առևանգումը» (1959), «Լուսնի խավարման գիշերը» (1964, Կ․ Ա․ Ստանիսլավսկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ, 1967) և այլ պիեսների։ Գրել է նաև մանուկների համար։ Բաշկիր․ ԻԽՍՀ պետական մրցանակ՝ Սալավաթ Ցուլաևի անվանմամբ (1967)։ Պարգևատրվել է Լենինի և հինգ այլ շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսթայ Քարիմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |