Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վեֆայի ավագ դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 29, 1881 |
Ծննդավայր | Յանինա |
Վախճանի օր | նոյեմբերի 1, 1957 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Թաղված | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Ինքնագիր | |
Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա (թուրք.՝ Mustafa Abdülhalik Renda, նոյեմբերի 29, 1881, Յանինա - նոյեմբերի 1, 1957, Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), ալբանական ծագումով թուրքական պետական և քաղաքական գործիչ։ Ի պաշտոնե իր գործունեությամբ նպաստել է Հայոց ցեղասպանության իրագործմանը։
Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան ծնվել է Օսմանյան կայսրության Յանինա քաղաքում (այժմ՝ Հունաստան)՝ ծագումով ալբանական ընտանիքում[1]։ 1902-1918 թվականներին պաշտոնավարել է Օսմանյան կայսրության մի շարք նահանգներում և քաղաքներում՝ զբաղեցնելով նաև նահանգապետի պաշտոն։ Եղել է էկոնոմիկայի փոխնախարար, աշխատել է Ներքին գործերի նախարարությունում։ Նշանակվել է Կոնիայի նահանգապետ, իսկ հետո նաև Զմյուռնիայի նահանգապետ։ 1923-1935 և 1946-1948 թվականներին զբաղեցրել է ֆինանսների և պաշտպանության նախարարների պաշտոնները։
1934 թվականին, «Ազգանունների մասին» օրենքի ընդունումից հետո, ըստ որի Թուրքիայի քաղաքացիները պետք է ազգանուն կրեին, նա վերցրել է Ռենդա ազգանունը։ 1935-1946 թվականներին եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը։ Աթաթուրքի մահից հետո, 1938 թվականի նոյեմբերին, մեկ օրով կատարել է Թուրքիայի նախագահի պարտականությունները։
Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ստամբուլում։ Թաղված է Անկարայում[2]։
Հայոց ցեղասպանության ժամանակ Ռենդան պատասխանատու էր Բիթլիսի վիլայեթում՝ հայերի տեղահանության և սպանությունների համար[3][4][5][6][7]։ 1916 թվականին նա Հալեպի նահանգապետն էր և մեծ դերակատարություն է ունեցել հայերին տեղահանելու և Դեր Զորում մահվան մատնելու գործում[4][6]։ Ըստ Հալեպի գերմանական հյուպատոս Ռոսլերի խոսքերի. «Ռենդան ջանասիրաբար աշխատանք էր տանում հայերին ոչնչացնելու գործում»[6][8][9]։ Երրորդ բանակի գեներալ Վեհիբ փաշան, իր ցուցմունքներում նշել է, որ Ռենդան Մշո գավառում ողջակիզել է հազարավոր մարդկանց[9][10]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: |first=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա» հոդվածին։ |
|