![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1941[1] | ||
Ծննդավայր | Պրիբոյ, Սերբիա | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 12, 2023[2] (82 տարեկան) | ||
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մուստաֆա Մուցա Հասանագիչ (սերբ.՝ Мустафа Муја Хасанагић, ապրիլի 20, 1941[1], Պրիբոյ, Սերբիա - նոյեմբերի 12, 2023[2], Բելգրադ, Սերբիա), հարավսլավիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Իր կարիերայի ընթացքում նա որպես հարձակվող հանդես է եկել հիմնականում Բելգրադի «Պարտիզան» ակումբում, որի կազմում 1966 թվականին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
Մուստաֆա Հասանագիչը ծնվել է 1941 թվականի ապրիլի 20-ին, Սերբիայի թագավորության Պրիբոյ քաղաքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է հայրենի քաղաքի գլխավոր թիմում՝ «FAP» (Պրիբոյի ավտոմոբիլային գործարան)։ Նա 1961 թվականին Հասանագիչը պայմանագիր է կնքել «Պարտիզանի» հետ, որի հետ հասել է իր կարիերայի մեծագույն հաջողություններին։ Բելգրադի ակումբի հետ նա երկու անգամ հռչակվել է Հարավսլավիայի չեմպիոն՝ 1962-63 և 1964-65 մրցաշրջաններում։ Ընդհանուր առմամբ նա «Պարտիզանի» կազմում անցկացրել է 337 խաղ, որից 148-ը երկրի առաջնությունում և խփել 355 գոլ, 112-ը՝ երկրի առաջնությունում։
1965/1966 թվականների Եվրոպական գավաթի տասնըմեկերորդ մրցաշրջանում «Պարտիզանը» հասել է մինչև եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով տանուլ է տվել Մադրիդի«Ռեալին»։ մրցաշրջանում Հասանագիչը վեց գոլով լավագույն ռմբարկուներից մեկն է եղել։ Նա մեկական գնդակ է զիջել առաջատարներ Ֆլորիան Ալբերտին և Էյսեբիոյին[3]։
Հասանագիչը Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել հինգ անգամ[4]։
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Հասանագիչը երկու մրցաշրջան մարզել է թուրքական «Անկարագյուջու» ակումբին[5]։
Մուստաֆա Հասանագիչը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 12-ին[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Հասանագիչ» հոդվածին։ |
|