Մուրատ Քարայալչըն թուրքերեն՝ Murat Karayalçın | ||
| ||
---|---|---|
Դեկտեմբերի 12, 1994թ.[1] - Մարտի 27, 1995թ.[1] | ||
Նախորդող | Մումտազ Սոյսալ | |
Հաջորդող | Էրդալ Ինյոնու | |
| ||
Սեպտեմբերի 19, 1993թ.[1] - Մարտի 27, 1995թ. | ||
Նախորդող | Էրդալ Ինյոնու | |
Հաջորդող | Հիկմետ Չեթին | |
Կուսակցություն՝ | ||
Կրթություն՝ | Անկարայի համալսարան Արևելյան Անգլիայի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ազգություն | Թուրք (ծագումով համշենահայ[2]) | |
Ծննդյան օր | 1943 թվական | |
Ծննդավայր | Սամսուն, Թուրքիայի Հանրապետություն | |
Քաղաքացիություն | Թուրքիա | |
Մուրատ Քարայալչըն (թուրքերեն՝ Murat Karayalçın, 1943[3], Սամսուն, Թուրքիա), համշենահայ ծագմամբ[2] թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար (1994-1995), նախկին փոխվարչապետ, Անկարա քաղաքի նախկին քաղաքապետ (1989–1993), Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հիմնադիր։
Քարայալչընը ուսումը ստացել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում (1968 թվական) և Արևելյան Անգլիայի համալսարանում, որտեղ նա ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում (1977 թվական)։ 1993 թվականի սեպտեմբերի 11-ին ընտրվել է Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական պոպուլիստական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ փոխարինելով Էրդալ Ինյոնուին և դառնալով Թուրքիայի 50-րդ կառավարությունում փոխվարչապետ[1]։ 1995 թվականին Սոցիալ-դեմոկրատական պոպուլիստական կուսակցությունը ձուլվել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությանը։
2009 թվականին Մուրատ Քարայալչընը Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Անկարայի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, որտեղ հավաքել է ընտրողների ձայների 31.50%-ը։ 2002 թվականին հիմնադրել է նոր Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը։