Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Մալի | ||
---|---|---|---|
Մականուն | The Black Rhino | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 29, 1990[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Étampes | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յակուբա Սիլլա (ֆր.՝ Yacouba Sylla, նոյեմբերի 29, 1990[1][2], Étampes), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս որպես Strømsgodset Toppfotball- ի և Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան, ներկայացրել է նաև Ֆրանսիայի երիտասարդական հավաքականները[3]։
Նախքան Կլերմոն Ֆութ-ին միանալը, որտեղ Սիլլան իր առաջին մասնագիտական պայմանագիրն ստորագրեց, նա մեկ տարի հանդես եկավ առաջին դիվիզիոնի ակումբ Սեն Քենում։ Մինչ այդ Սիլլան իր կարիերան սկսել է հայրենիքում գտնվող Էթամպես ակումբում, նախքան ՑՍՖ Բրեթինգ ակումբին միանալը, որտեղ հանդես էին գալիս ֆրանսիացի Պատրիս Էվրան եւ Ջիմի Բիանդը։ Բրեթինգում չորս տարի անցկացնելուց հետո, Սիլլան հաջորդ չորս տարիները անցկացրեց Լոուեր Նորմանդի մարզում գտնվող ակումբներում, որոնք էին ՙԱՍ Մոնտեֆերանդը, ՙՍՑ Մալեշերբեսը՚ եւ ՙՔաենը՚[4]: 2009 թվականին նա ՙԿլերմոն-ի հետ կնքել է սիրողական պայմանագիր, որտեղ նա խաղում էր 2-րդ թիմի կազմում ՝ 2009-10 մրցաշրջանի ընթացքում։ Նա դարձել է մեկ գոլի հեղինակ 17 խաղերում[5]։
2010-11 մրցաշրջանի սկզբին Սիլլան հրավիրվեց առաջին թիմ, գլխավոր մարչիչ Միշել Տեր Զաքարյանի կողմից։ Նա իր պրոֆեսիոնալ դեբյուտը կատարեց 2010 թ. Հոկտեմբերի 15-ին `2։ 0 հաշվով պարտության ժամանակ , « Լե Մանսի » դեմ խաղում[6]։ Սիլլան հետագայում թիմի առաջիկա յոթ խաղերում դուրս եկավ դաշտ մեկնարկային կազմում։ Նրա ելույթները հայրենիքում շահագրգռեցին գերմանական « Շուտգարդի »-ը եւ իտալական «Ուդինեզեի» ակումբը[7] : Հետաքրքրությունը նվազեցնելու համար «Քլերմոնտը» Սիլլաի հետ ստորագրում է պայմանագիր, որը առաջին մասնագիտական պայմանագիրն էր Սիլլայի կյանքում ։ Պայմանագիրը սորագրվեց 2010 թվականի նոյեմբերի 22-ին և ուժի մեջ էր 2014 թվականի հունիսը[8][9] 0:.12>:
2013 թվականնի Հունվարի 31-ին «Աստոն Վիլլան» ավարտեց Սիլլայի պայմանագրի ստորագրումը, երեք ու կես տարով, որը հանրությանը պետք է ներկայացվեր ` բժշկական անցնելուց հետո[10]։
2014 թվականի Հուլիսի 14-ին Սիլլան միացավ «Թուրքական Սուպեր Լիգաի» «Կեսարիա Էրքիեզպոր» ակումբին, որը նրան առաջարկեց մեկ մրցաշրջանի պայմանագիր[11]։
2015 թվականի. Հունիսի 22-ին Սիլլան Ռենին միացավ չորս տարվա պայմանագիր կնքելուց հետո, 2 տարի «Աստոն Վիլլա» - ում անցկացնելուց հետո, որտեղ նա ընդամենը 22 առաջնության խաղերում հանդես եկավ[12]։
2017 թվականի օգոստոսի 30-ին Պանատինաիկոսը պաշտոնապես հայտարարեց Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան Յակուբա Սիլլայի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ 27-ամյա խաղացողը «Կանաչներին» միացել է Ռենից մինչեւ 2017-18 մրցաշրջանի ավարտը։ Նա Աթենքի պատմական ակումբի 10-րդ տրանսֆերն էր այդ ամռանը[13]։
2018 թվականի. հունվարի 17-ին Սիլլան պայմանագիր է կնքում ՅԿ ԿՎ ՄԵԽԵԼԵՆ-ի հետ մինչեւ 2021 թվականը[14]։
Սիլլան ծնվել է Ֆրանսիայում, բայց ունի Մալիի քաղաքացիություն, ինչը նշանակում է, որ նա կարող է ներկայացնել Ֆրանսիան կամ Մալին։ Նա մեկ անգամ հանդես եկավ Ֆրանսիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում, 2011 թվականի մարտի 24-ին, Իսպանիայի հետ ընեկրական խաղում ,3-2 հաղթանակով։ Սիլլան փոխարինեց Անտուան Գրիզմանին եւ խաղաց խաղի վերջնական մի քանի րոպեները։
Աստոն Վիլլա տեղափոխվելը եւ 2012-13 մրցաշրջանի ավարտը դրական ձեւով ավարտելուց հետո Սիլլան ցանկություն է հայտնել ներկայացնել Մալիին առաջին անգամ։ Նա առաջին անգամ խաղացել է ընկերական խաղի ժամանակ Բրիտանիայի ազգային հավաքականի դեմ, որը կայացավ 2013 թ. Մայիսի 28-ին ։ Մալի 1-0 հաշվով պարտվեց[15][16]։
Սիլլայի պաշտոնական, լիիրավ դեբյուտը կատարեց Մալիի մարզադաշտում 2012 թ. Հունիսի 9-ին Ռուանդայի հետ 1-1 հաշվով ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում ։ 70-րդ րոպեին Սիլլան փոխարինեց «Վոլվամհամպոնթ Ուայլերսերսի» ֆուտբոլիստ Տոնգո Դումբիային և խաղաց 70-րդ րոպեից[17]։ Սիլլան յոթ օր անց մեկնարկային կազմում էր եւ խաղաց 90 րոպեների ընթացքում,այդ խաղում Մալին 2-2 հաշվով ոչ ոքի խաղաց Բենինի դեմ, բայց Մալին ցավոք, դուրս մնաց մրցույթից։
Սիլլան Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի Մոուսա Սիլլայի ավագ եղբայրն է[18]։
Վիճակագրությունը ներկայացված է մինչև 2017 ովականի դեկտեմբերի 17-ը[19][20]։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | FA գավաթ | Առաջնության գավաթ | Այլ | Տոտալ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Գոլային փոխանցում | Գոլեր | Գոլային փոխանցում | Գոլեր | Գոլային փոխանցում | Գոլեր | Գոլային փոխանցում | Գոլեր | Գոլային փոխանցում | Գոլեր | ||
Քլերմոնթ Ֆութ | 2010–11 | Լիգա 2 | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 0 |
2011–12 | Լիգա 2 | 24 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 27 | 0 | |
2012–13 | Լիգա 2 | 21 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 0 | |
Տոտալ | 65 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 71 | 0 | ||
Ասթոն Վիլլա | 2012–13 | Պրեմիեր լիգա | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
2013–14 | Պրեմիեր լիգա | 11 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
Տոտալ | 22 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 0 | ||
Կեսարի Էրքիյեզպոր | 2014–15 | Սուպեր լիգա | 27 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 1 |
Ստանդ Ռենաիրս | 2015–16 | Լիգա 1 | 20 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 0 |
Մոնտեպլեյեր HSC | 2016–17 | Լիգա 1 | 19 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 1 |
Պանաթինակոս | 2017–18 | Սուպերլիգա | 9 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
KV Մեչելեն | 2017–18 | Ա լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի տոտալը | 162 | 2 | 9 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 176 | 2 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)