Յան Շվերմա չեխ․՝ Jan Šverma | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Մնիխովո Հրադիշտե[4][2][5][…] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1944[4][2][6][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնիե Տատրի կամ Chabenec |
Գերեզման | Մնիխովո Հրադիշտե և Օլշանի գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Ազգություն | չեխ |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց և Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[8] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և լրագրող |
Ամուսին | Marie Švermová? |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jiřina Kopoldová?[9] |
Jan Šverma Վիքիպահեստում |
Յան Շվերմա (չեխ.՝ Jan Šverma, մարտի 23, 1901[1][2][3][…], Մնիխովո Հրադիշտե[4][2][5][…] - նոյեմբերի 10, 1944[4][2][6][…], Նիժնիե Տատրի և Chabenec), չեխոսլովակ կոմունիստական ակտիվիստ, լրագրող, իրավաբան, նախկին Չեխոսլովակիայի հերոս (հետմահու, 1969)։
1921 թվականին դարձել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ։ 1924 թվականին եղել է ՉԿԿ-ի օրգան «Վեչերնի ռուդե պրավո» թերթի խմբագիրը։ 1926—1928 թվականներին սովորել է Լենինյան դպրոցում (Մոսկվա)։ 1929 թվականին դարձել է ՉԿԿ ԿԿ և Քաղբյուրոյի անդամ, 1935 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամության թեկնածու, 1935—1938 թվականներին՝ Չեխոսլովակիայի ազգային ժողովի պատգամավոր (ՉԿԿ-ից), 1936—1938 թվականներին՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Ռուդե պրավո»-ի գլխավոր խմբագիր։
1938 թվականին, Մյունխենի համաձայնագրի կնքումից հետո աշխատել է ՉԿԿ արտասահմանյան բյուրոյում, սկզբում՝ Փարիզում, 1940 թվականից՝ Խորհրդային Միությունում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը, որի ժամանակ էլ զոհվել է։
Գրել է Չեխոսլովակիայի պատմության, ազգային հարցի վերաբերյալ աշխատություններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Շվերմա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 575)։ |