Յասոպինա Տուրնոգրայսկայա սլովեն.՝ Josipina Urbančič Turnograjska | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Josepha Constantia Anna Urbantschitsch |
Ծնվել է | հուլիսի 9, 1833[1] |
Ծննդավայր | Preddvor, Սլովենիա |
Վախճանվել է | հունիսի 1, 1854[2][3] (20 տարեկան) |
Վախճանի վայր | Գրաց, Ավստրիական կայսրություն[1] |
Գերեզման | Friedhof St. Leonhard[4] |
Գրական անուն | Turnograjska |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Ամուսին | Lovro Toman? |
Ազգականներ | Քրիստոֆ Վալց և Victor Urbantschitsch? |
Josipina Urbančič Վիքիպահեստում |
Յասոպինա Տուրնոգրայսկայա (սլովեն.՝ Josipina Urbančič, հուլիսի 9, 1833[1], Preddvor, Սլովենիա - հունիսի 1, 1854[2][3], Գրաց, Ավստրիական կայսրություն[1]), սլովենացի գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր։
Յասոպինան ծնվել է Գրադ Տուրնում (Ավստրիական կայսրություն), որն արտացոլվել է իր ազգանվան մեջ՝ Տուրնոգրայսկայա։
Երբ առաջին անգամ տպագրության է ուղարկել իր հոդվածը «Slovenska Bčela» գրական ամսագիր, Յասոպինան անվան ծագումը բացատրել է հետևյալ կերպ․ «Սլովենացի տղաները ձգտում են ցուցադրել իրենց ուժն ու արժանիքները, իսկ ինչու՞ սլովենացի աղջիկները չեն կարող այդպիսի ցանկություն ունենալ։ Ահա թե ինչու ես որոշեցի ինչ-որ բան գրել իմ նուրբ լեզվով։ Այժմ համարձակվում եմ իմ հավաքածուից մի բան ուղարկել և խնդրում եմ հրատարակել այն։ Թող իմ անունը լինի Յասոպինա Տուրնոգրայսկայա, քանի որ իմ տունը Գրադ Տուրնն է»։
Յասոպինան մասնավոր անձանցից կրթություն է ստացել Գրադ Տուրնում, մասնավորապես ստացել է երաժշտության, կրոնի, լատիներենի ու իտալերենի դասեր։
Նա ինքնուրույն սովորել է ֆրանսերեն։ 1849 թվականից հետո նրա նոր ուսուցիչը սովորեցրել է հին հունարեն, բնական գիտություններ ու պատմություն՝ շեշտը դնելով սլովենական պատմության վրա։ Դա դարձել է Յասոպինայի հայրենասիրական զգացմունքների զարթոնքի կատալիզատորը, և նա գրող դառնալու որոշում է կայացրել։ 1850 թվականին նա նշանադրվել է բանաստեղծ Լովրո Թոմանի հետ, որ հետագայում դարձել է հաջողակ փաստաբան և ազդեցիկ քաղաքական գործիչ։
Թոմանը իրավունք էր ուսանել Գրացում, և նրա աշխատանքի ժամանակ նրանք ակտիվ նամակագրական կապ են պահել։ Պահպանվել է ավելի քան 1,000 նամակ, որոնցից որոշ նամակների չափը հասնում է քսանհինգ էջի։
Նամակները հետաքրքիր են ոչ միայն այն առումով, որ արտացոլում են սիրահարների զգացմունքներն ու հարաբերությունները, այլև ներկայացնում են 19-րդ դարակեսի սլովենական առօրեական կյանքի առանձնահատկությունները։
1853 թվականին նրանք ամուսնացել են։ Աշխատանքի բերումով Թոմանն ընդմիշտ հաստատվել է Գրացում։
Յապոնինան մահացել է ծննդաբերությունից մեկ տարի անց դրանից առաջացած բարդությունների հետևանքով։ Նա եղել է ընդամենը 21 տարեկան։
Պատմվածքներ
Երգեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասոպինա Տուրնոգրայսկայա» հոդվածին։ |
|