Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Javairô Joreno Faustino Dilrosun | ||
Քաղաքացիությունը |
Նիդերլանդներ Սուրինամ | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 22, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հերթա Բեռլին | ||
Համար | 16 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2014 | Այաքս | ||
2014-2018 | Մանչեսթեր Սիթի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2018-ներկա | Հերթա Բեռլին II | 2 | (0) |
2018-ներկա | Հերթա Բեռլին | 10 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Նիդերլանդներ Մ15 | 4 | (1) |
2013-2014 | Նիդերլանդներ Մ16 | 10 | (6) |
2014-2015 | Նիդերլանդներ Մ17 | 14 | (5) |
2015 | Նիդերլանդներ Մ18 | 2 | (0) |
2015-2017 | Նիդերլանդներ Մ19 | 15 | (2) |
2018 | Նիդերլանդներ Մ20 | 2 | (1) |
2018-ներկա | Նիդերլանդներ Մ21 | 4 | (1) |
2018-ներկա | Նիդերլանդներ | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յավայրո Դիլրոսուն (հոլ.՝ Javairô Dilrosun, հունիսի 22, 1998[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հերթա Բեռլինի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։
Ֆուտբոլիստի կարիերան Դիլրոսունը սկսել է Այաքսում[3]։ 2014 թվականին նա միացավ Մանչեսթեր Սիթիի ակադեմիային, սակայն ակումբի առաջին թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում։ 2018 թվականի մայիսի 3-ին Դիլրոսունը 4 տարվա պայմանագիր կնքեց Հերթա Բեռլինի հետ[4][5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինելով Կարիմ Ռեկիկին Շալկե 04-ի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով Օնդրեյ Դուդային փոխարինման մտնելուց 9 րոպե անց[8][9]։ Իր առաջին գոլը Հերթայի կազմում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[10][11]։
2018 թվականի սեպտեմբերի 22-ին Դիլրոսունը 2 գոլային փոխանցում տվեց Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 25-ին նա գոլի հեղինակ դարձավ Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Հերթան պարտվեց 3-1 հաշվով[13]։
Թեև Դիլրոսունը իրավասու էր հանդես գալ Սուրինամի կազմում[14], նա ներկայացրել է Նիդերլանդները բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[15], իսկ Նիդերլանդները դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Անգլիային և Իտալիային[16]։ 2017 թվականին Դիլրոսունը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[17]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 4 հանդիպումներում և 2 գոլային փոխանցում տալով Գերմանիայի դեմ խաղում[18]։ Նիդերլանդները դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[19]։
Նիդերլանդների ազգային հավաքական Դիլրոսունը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 9-ին Ռոնալդ Կումանի կողմից՝ Ֆրանսիայի և Գերմանիայի դեմ խաղերի համար[20][21][22]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ փոխարինելով Ռայան Բաբելին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Գերմանիայի դեմ խաղում[23][24]։
2018 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[25]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հերթա Բեռլին II | 2018–19 | Ռեգիոնալլիգա | 2 | 0 | — | 2 | 0 | |||||
Հերթա Բեռլին | 2018–19 | Բունդեսլիգա | 10 | 2 | 1 | 0 | — | 11 | 2 | |||
Կարիերայի ընդհանուր | 12 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 2 |
2018 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[25]
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յավայրո Դիլրոսուն» հոդվածին։ |
|
|