Յարոսլավա Բլաժկովա սլովակ.՝ Jaroslava Blažková | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Վելկե-Մեզիրժիչկի[2][3][4][…] |
Վախճանվել է | փետրվարի 20, 2017[5][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Գուելֆ, Օնտարիո, Կանադա[6] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, մանկագիր, խմբագիր, հրապարակախոս և արձակագիր |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Կանադա |
Յարոսլավա Բլաժկովա (սլովակ.՝ Jaroslava Blažková, նոյեմբերի 15, 1933[1][2][3][…], Վելկե-Մեզիրժիչկի[2][3][4][…] - փետրվարի 20, 2017[5][1][2][…], Գուելֆ, Օնտարիո, Կանադա[6]), սլովակ բանաստեղծուհի, հրապարակախոս և լրագրող։ Հիմնական ստեղծագործությունները գրված են երեխաների և պատանիների համար։
Յարոսլավա Բլաժկովան ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 15-ին չեխական Վելկե-Մեզիրժիչկի քաղաքում։ Մանկությունն անցկացրել և՛ Չեխիայում, և՛ Սլովակիայում։ 1948 թվականից ապրել է Բրատիսլավայում։ Նախնական կրթությունը ստացել է Բրատիսլավայի գիմնազիայում։ Այնուհետև Բլաժկովան Կոմենսկու անվան համալսարանում սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում։ Ուսումը կիսատ թողնելով՝ 1954 թվականին հեռանում է համալսարանից։ Դեռև գիմնազիայում սովորելու տարիներին Յարոսլավան սկսել է աշխատել Չեխոսլովակիայի ռադիոյում։ Ավելի ուշ աշխատանքի է անցել թերթի խմբագրությունում։ Այստեղից 1956 թվականին նրան վտարել են՝ քաղաքական հայացքների պատճառով։ Յարոսլավա Բլաժկովան զբաղվել է այգեգործությամբ։ Սկսած 1959 թվականից, նա գործունեություն է ծավալում գրականության ասպարեզում։ 1968 թվականից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում ապրել և ստեղծագործել է Կանադայում, որտեղ արտագաղթել էր ընտանիքի հետ միասին։ 2010 թվականին վերադառնում է Սլովակիա և ապրում Վալասկա-Բելա ավանում։
Երեխաների համար գրված ստեղծագործությունների համար Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակով։
Յարոսլավա Բլաժկովան իր մահկանացուն կնքել է 2017 թվականի փետրվարի 20-ին Գուելֆում (Օնտարիո, Կանադա)։
Ամենաշատ թվով ստեղծագործություններ Յարոսլավա Բլաժկովան գրել է Չեխոսլովակիայում ապրելու տարիներին։ 1989 թվականից հետո լույս են տեսել միայն ստեղծագործությունների վերահրատարակությունները։ Բանաստեղծուհու ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրահատուկ հումորով, սենտիմենտալությամբ։ Հիմնականում Յարոսլավա Բլաժկովան իր գրվածքներում վեր է հանել դեռահասների խնդիրները։
|