Յոհան Պֆեֆֆերկորն | |
---|---|
Ծնվել է | 1469[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | 1523[4][5] |
Մահվան վայր | Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գրող և աստվածաբան |
Johannes Pfefferkorn Վիքիպահեստում |
Յոհան Պֆեֆֆերկորն (1469[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1523[4][5], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն), 16-րդ դարի գերմանալատինական գրող, հումանիստների առաջնորդ։
Յոհան Պֆեֆֆերկորնը առանձնահատուկ տաղանդով աչքի չի ընկել (Դավ. Շտրաուսը նրան ուղղակի գռեհիկ է կոչել) և հեղինակություն չի ունեցել նույնիսկ իր համախոհների շրջանում։ Նա թեկուզ բացասական,բայց շատ կարևոր դեր է խաղացել խավարամիտների և հումանիստների երկար և համառ հակասություններում, որը ամենից վառ դրսևորվել է հայտնի «Նամակներ մութ մարդկանցից» ստեղծագործության մեջ։
Ծագումով նա հրեա է Քյոլն քաղաքից[6][7] : Երբ Պֆեֆֆերկորնը դարձել է քրիստոնյա, կատաղի դատապարտել է իր նախկին համախոհներին։ 1509 թվականին նրան հաջողվել է Մաքսիմիլիան կայսրից գնել հրաման, ըստ որի` հրեաներից պետք է հավաքվեին և այրվեին նրանց բոլոր գրքերը` բացառությամբ աստվածաշնչյան գրքերի[8]։ Պատճառը այն էր, որ այդ գրքերում ծաղրի են ենթարկվել քրիստոնեական կրոնի կարծրատիպերը և ավանդույթները ։ Սա դարձել է կատաղի հակասությունների պատճառ, որը երկու թշնամի ճամբարների է բաժանել այդ ժամանակի գիտնականներին,պրոֆեսորներին և աստվածաբաններին։ Հակասությունները հատկապես սրվել են այն բանից հետո, երբ Յոհան Ռեիխլինը արձագանքել է իշխանության հարցին և ափսոսանք հայտնել Պֆեֆֆերկորնի և նրա համախոհների հայտարարությունների համար ու գրել է խորհուրդ. «Արժե՞, որ հրեաները տանեն ոչնչացնեն,այրեն իրենց բոլոր գրքերը» վերնագրով տրակտատ[9] :
Մինչև գրքերը այրելու մասին վերջնական որոշում ընդունելը դադարեցվել է հրեաներից գրքերի առգրավումը։ Պֆեֆֆերկորնը, ում հետևել են Քյոլնի աստվածաբանները և գերիշխող կարգը, կատաղությամբ արձագանքել է Ռեիխլինի զեկույցին( որին նա ոչ օրինական ճանապարհով էր հասցրել ծանոթանալ) և «Ձեռքի հայելի» պարսավագրում մեղադրել հակառակորդին` ասելով, որ ծախվել է հրեաներին, դրա հետ մեկտեղ ջանացել ապացուցել, որ նա հրեերեն լավ չգիտի։
Պֆեֆֆերկորնը չի հանգստացել և իր «Այրող հայելի» և «Նաբատ» ստեղծագործություններում ավելի մեծ զայրույթով հարձակվել է Ռեիխլինի և այլ հումանիստներ վրա` թափելով հայհոյանքներ և բացահայտ մատնությամբ դիմել հոգևոր և աշխարհիկ իշխանություններին։ Հակառակ կողմը իր պատասխանն է տվել «Կապնիոտայի հաղթանակ» բանաստեղծության մեջ (որը գրվել է այն բանից հետո, երբ Պֆեֆֆերկորնի կողմից սկսված արշավը ավարտվել էր անարդյունք, և ամեն ինչ դադարեցվել էր) արտահայտվել է, օրինակ, ցանկություն, որ Պֆեֆֆերկորնը ընկնի դահիճի ձեռքը և այլանդակվի, իսկ «Նամակ մութ մարդկանցից» ստեղծագործության մեջ եղել են ակնարկներ այն մասին, որ գլխավոր խավարամիտներից մեկը` Օրտուին Գրացը, Պֆեֆֆերկորնի կնոջ հետ ունեցել է մտերիմ կապ։ Երբ հայտնվել է «Նամակների» առաջին մասը, Պֆեֆֆերկորնը հրատարակել է «Defensio J. Pepericorni contra famosas et criminales obscurorum virorum epistolas» և առիթ ստեղծել երկրորդ մասի հրատարակման համար։ Զգալով բարեփոխությունների նախադրյալները` Պֆեֆֆերկորնը հրատարակել է իր «Փոքրիկ մարտական գիրքը», որը սպառնալի նախազգուշացում էր, բայց այն մնացել է ձայն բարբառոյ հանապատի։ Կյանքի վերջում Պֆեֆֆերկորնը դուրս է եկել ասպարեզից, և նրա մասին գրեթե չի հիշատակվել։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)