Յոհանա Ռիվա Կարապետյան իսպ.՝ Johana Riva Garabetian | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Գործունեություն | 2008թ.՝ «Միսս Զբոսաշրջություն 2008» (15-րդ տեղ), 2010 թ.՝ «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ (Միսս ֆոտոգենիկ), «Միսս Ուրուգվայ 2014» (հաղթող), «Միսս Տրեզերք 2014» |
Յոհանա Ռիվա Կարապետյան (նոյեմբերի 23, 1990, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ծագումով հայ ուրուգվայցի մոդել և տիտղոսակիր, որը Միսս Ուրուգվայ 2014-ի թագակիրն է և Միսս Տիեզերք 2014 մրցույթում ներկայացրել է իր երկիրը։
Յոհանան ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 23-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։ Նա հայկական ծագում ունի և խոսում է իսպաներեն, հայերեն և անգլերեն։ 16 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Պայսանդու քաղաքում կայացած ազգային գեղեցկության մրցույթին, որից հետո էլ սկսել է մասնակցել այլ մրցույթների։ 19 տարեկանում, երբ որոշեց տեղափոխվել Պերու, նա արդեն վաղուց սկսել էր իր մոդելային կարիերան։ Յոհանան իր նպատակին հասել է նշանավոր դիզայներների և ապրանքանիշերի կատալոգներում, գովազդներում և գովազդային ցուցադրություններում մոդելային մասնակցություն ցուցաբերելով։ 2013 թվականի կեսին Յոհանան վերադարձավ Ուրուգվայ, իսկ 2014 թվականին մասնակցեց «Միսս Ուրուգվայ» գեղեցկության մրցույթին՝ համարվելով մրցույթի հաղթող և արժանանալով թագի։ Ներկայումս նա ջանասիրաբար պատրաստվում է գալիք Միս տիեզերք մրցույթին մասնակցելու համար[1]։
Յոհանան դարձել է «Միս Զբոսաշրջություն Ուրուգվայ 2008»-ի թագակիր և Մալազիայում մասնակցել «Միսիս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթին։ Նա զբաղեցրել է 12-րդ տեղը[2]։
2010թ.-ին Ուրուգվայում Յոհանան մասնակցել է «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթին՝ արժանանալով Միսս ֆոտոգենիկ տիտղոսին։
Յոհանան «Միսս Ուրուգվայ 2014»-ի թագակիրն է։ Նա պաշտոնապես կրում է «Միսս Ուրուգվայ 2014»-ի ժապավենը և իր եկրում հանդիսանում է Ուրուգվայի կանանց դեսպան։ «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթն անցկացվել է 2014 թ.-ի հունվարի 19-ին Չհուահուայի «Պունտա Դել Էստէ Արենաս» հյուրանոցային և հանգստյան համալիրում եղած իրադարձության արդյունքում[3]։
Յոհանան ներկայացրել է Ուրուգվայը «Միսս Տրեզերք 2014»-ում, սակայն ոչ մի տեղ չի գրավել։