Յոհաննա Կինկել | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Johanna Mockel |
Ծնվել է | հուլիսի 8, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1858[1][3][4][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, գրական սալոնի տեր, ինքնակենսագիր, հեղափոխական, երաժշտության ուսուցիչ, գրող, դաշնակահարուհի և խմբագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Ամուսին | Gottfried Kinkel?[5] |
Զավակներ | Gottfried Kinkel? և Johanna Kinkel? |
Johanna Kinkel Վիքիպահեստում |
Յոհաննա Կինկել (գերմ.՝ Johanna Kinkel, հուլիսի 8, 1810[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[1] - նոյեմբերի 15, 1858[1][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), գերմանացի գրող, կոմպոզիտոր, երգչախմբային դիրիժոր և երաժշտության ուսուցիչ, հեղափոխական։
Յոհաննայի հայրը եղել է երաժշտության ուսուցիչ գիմնազիայում, աղջիկը նվագել սովորել է դեռ մանկության տարիներին։ 1836 թվականին Դորոտեա Շլեգելը նրան ծանոթացրել է Ֆելիքս Մենդելսոնի հետ, որը նրան խրախուսում էր շարունակել երաժշտական կարիերան։ Հետևելով նրա խորհրդին՝ Յոհաննան գնում է Բեռլին, շարունակում է երաժշտություն ուսումնասիրել և տալիս է մասնավոր դասեր, որպեսզի վճարի իր ուսման վարձը։ Նա հանդես է եկել սալոններում, և նրա ստեղծագործություններով հիանում էր Ռոբերտ Շումանը։ Նա ընկերացել է Ֆաննի Մենդելսոնի, Կլարա Շումանի, Ալդելբերտ Շամիսոյի, Հեգելի և նրա ընտանիքի հետ։
1839 թվականին Յոհաննան վերադառնում է Բոնն, շարունակում ստեղծագործել, համերգներ էր տալիս և ղեկավարում էր երգչախումբը։ Նրա Խմբերգչական միությունը դառնում է Գերմանիայի առաջին երգչախմբերից մեկը, որը կին է ղեկավարում։
Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո սկսում է բողոքականություն դավանել և 1842 թվականին ամուսնանում հեղափոխական գրող Գոդֆրիդ Կինկելի հետ։
1848 թվականին Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում հեղափոխական իրադարձությունների ժամանակ Յոհաննայի ամուսինը ձերբակալվել է հակակառավարական գործունեության համար և դատապարտվել մահվան։ Բետինան Ֆոն Արնիմի և Յոհաննայի այլ ծանոթների օգնությամբ հաջողվել է դատավճիռը փոխել ցմահ բանտարկությամբ։ Շպանդաուսկյան բերդից ամուսնու փախուստից և Լոնդոն տեղափոխվելուց հետո Յոհաննան՝ չորս երեխաների հետ միասին, 1851 թվականին հետևում է նրան։ Ամուսինը շարունակում է քաղաքական ակտիվությունը, նրանց տունը դառնում է գերմանական հեղափոխականների կենտրոնը, որոնք ստիպված փախչել էին Անգլիա։ Այստեղ է եղել Ալեքսանդր Գերցենը, որը Կինկելին անվանում էր «ամենանշանավոր գերմանացի գաղթականներից մեկը Լոնդոնում»։ Յոհաննան դաշնամուրային դասեր էր տալիս, երգչախումբ էր ղեկավարում, հրատարակել է երկու գիրք երաժշտական դաստիարակության մասին, գրել է երաժշտություն, պոեզիա և արձակ, ժամանակակից կոմպոզիտորների մասին հոդվածներ (Շոպեն, Մենդելսոն)։ Չափից դուրս ակտիվությունից, ամուսնու և ընտանիքի մասին մտահոգություններից Յոհաննայի մոտ հաճախակի էին դարձել դեպրեսիայի նոպաները։ Մի օր նրան մեռած են հայտնաբերում իր տան մոտ։ Արդյոք դա եղել է ինքնասպանություն, թե պատահական վայրէջք չորրորդ հարկի պատուհանից, մնացել է անհայտ (Գերցենը տեղի ունեցածը համարում էր ինքնասպանություն՝ խանդի հողի վրա, և զարգացող սրտային հիվանդության պատճառով, 1856 թվականին Յոհաննան սրտի կաթված էր ստացել)։ Նրա տապանաքարի վրա դրոշմված են «Ազատություն, սեր և պոեզիա» բառերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննա Կինկել» հոդվածին։ |
|