Յոսուկե Մացուոկա ճապ.՝ 松岡洋右 | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Յամագուտի, Ճապոնիա |
Մահացել է | հունիսի 27, 1946 (66 տարեկան) |
Մահվան վայր | Սուգամո, Տոկիո |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրոն | քրիստոնեություն[4] |
Կրթություն | University of Oregon School of Law?, Մեյձի համալսարան և Oakland High School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Ռիկկեն Սեյուկայ |
Պարգևներ և մրցանակներ | |
Yosuke Matsuoka Վիքիպահեստում |
Յոսուկե Մացուոկա (ճապ.՝ 松岡洋右, մարտի 4, 1880[1][2][3], Յամագուտի, Ճապոնիա - հունիսի 27, 1946, Սուգամո, Տոկիո), ճապոնացի քաղաքական գործիչ։
Ծնվել է 1880 թվականին Ճապոնիայi Յամագութի պրեֆեկտուրայում։ 1893 թվականից մինչև 1902 թվականը ապրել է Միացյալ Նահանգներում (Պորտլենդ, Օրեգոն)։ Ավարտել է Օրեգոնի համալսարանի իրավաբանական դպրոցը (1900)։ Ճապոնիա վերադառնալուց հետո անցել է դիվանագիտական ծառայության։
Միջազգային համբավ ձեռք է բերել 1933 թվականին, երբ հայտարարել է Ճապոնիայի՝ Ազգերի լիգայից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ լիգան քննադատել է Ճապոնիային Մանչուրիայում կատարած գործողությունների համար[6]։ Հենց նա է առաջնորդել ճապոնական պատվիրակությանը Ազգերի լիգայի նիստերի դահլիճից։ Դրանից հետո Մացուոկան դարձել է Հարավային Մանչուրյան երկաթուղու նախագահ Մանջոու-Գո։ Մի քանի անգամ (այդ թվում` 1939 թվականի գարնանը) հանդիպել է Համառուսաստանյան ֆաշիստական կուսակցության ղեկավար Կ. Վ. Ռոձաևսկու հետ[7]։
1940 թվականին նշանակվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար՝ Կոնոեի կաբինետում։ Նրա օգնությամբ կնքվել է Եռակողմ դաշնագիր Իտալիայի, Գերմանիայի և Ճապոնիայի միջև (27 սեպտեմբերի, 1940)։ 1941 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում ստորագրել է սովետա-ճապոնական դաշնագիրը չեզոքության մասին։ Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելուց հետո հանդես է եկել Ճապոնիայի՝ ԽՍՀՄ դեմ անհապաղ պատերազմ սկսելու օգտին։ 1941 թվականի հուլիսին Կոնոեն հրաժարական է տվել իր կաբինետի հետ միասին։ Նա կաբինետի հետ միասին արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել նաև Մացուոկան։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նա ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ 1945 թվականին նա ձերբակալվել է ամերիկացիների կողմից և հանձնվել Միջազգային ռազմական տրիբունալին Հեռավորարևելյան դատավարության համար։ Նա մահացել է 1946 թվականին՝ դատավարության ավարտից առաջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսուկե Մացուոկա» հոդվածին։ |
|