Յուլիուշ Կոսակ լեհ.՝ Juliusz Kossak | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Նովի Վիսնիչ, Bochnia County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] |
Վախճանվել է | փետրվարի 3, 1899[1][5][2][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Լվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և Մարտանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Battle of Raszyn.? |
Աշակերտներ | Józef Szermentowski? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[4] |
Հայր | Michał Kossak? |
Զավակներ | Վոյչեխ Կոսակ[7] և Թադեուշ Կոսակ |
Juliusz Kossak Վիքիպահեստում |
Յուլիուշ Կոսակ (լեհ.՝ Juliusz Fortunat Kossak, դեկտեմբերի 15, 1824[1][2][3][…], Նովի Վիսնիչ, Bochnia County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] - փետրվարի 3, 1899[1][5][2][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), լեհ մարտանկարիչ։
Նկարիչ Վոյցեխ Կոսակի հայրը[8][9], ռեալիստ նկարիչ Եժի Կոսակի պապը[10]։
Յուլիուշ Կոսակը մեծացել է Լվովում Լեհաստանի բաժանումների ժամանակաշրջանում։ Իրավաբանական կրթություն է ստացել Լվովի համալսարանում, միաժամանակ նկարչություն է սովորել Յան Մաշկովսկու և Պյոտր Միխալովսկու մոտ[8]։ 1844 թվականից Կոսակը կոմիսիոն վճարով աշխատել է Փոքր Լեհաստանի, Պոդոլիայի, Վոլինի տեղական արիստոկրատիայի համար[11]։ 1855 թվականին ամուսնացել է Զոֆիա Գալինսկայի հետ, և մեկնել են Փարիզ, որտեղ ապրել են հինգ տարի։ Նրանց որդիները՝ երկվորյակներ Վոյչեխն ու Թադեուշը (1856-1857 թվականներ, ամանորի նախօրեին) և կրտսեր որդին Ստեֆանը (1858), ծնվել են Փարիզում։ 1860 թվականին ընտանիքը եկել է Վարշավա, որտեղ Կոսակն աշխատել է որպես «Tygodnik Illustrowany» ամսագրի նկարազարդող և փորագրող վարպետ։ Մեկ տարով մեկնել են Մյունխեն, 1868 թվականին հաստատվել են Կրակովում. այդ ժամանակ արդեն ունեցել են հինգ երեխա։ Կրակովում Կոսակը մի փոքրիկ կալվածք է գնել, որը հայտնի է որպես Կոսակովկա (Kossakówka), հայտնի է դարձել իր գեղարվեստական և գրական սալոնով ուր այցելել են Ադամ Ասնիկը, Հենրիկ Սենկևիչը, Ստանիսլավ Վիտկևչը, Յուզեֆ Խելմոնսկին և այլք։ Մինչև կյանքի վերջ Կոսակն ապրել ու ստեղծագործել է Կրակովում։
1880 թվականին Կոսակին շնորհվել է Պատվո խաչ շքանշան Ավստրո-Հունգարիայի կայսեր Ֆրանց Յոզեֆի կողմից կյանքի ընթացքում որպես արվեստագետ ձեռքբերումների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուշ Կոսակ» հոդվածին։ |
|