Յուլիուս Մարժակ չեխ․՝ Julius Mařák | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1832[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիտոմիշլ[3][4][5][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1899[1][6][7][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8] |
Կրթություն | Պրահայի գեղարվեստի ակադեմիա (1853) |
Մասնագիտություն | նկարիչ, գրաֆիկական դիզայներ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
Աշակերտներ | Ալոիս Կալվոդա |
Զավակներ | Pepa Mařáková? |
Julius Mařák Վիքիպահեստում |
Յուլիուս Մարժակ (չեխ․՝ Julius Mařák,մարտի 29, 1832[1][2][3][…], Լիտոմիշլ[3][4][5][…] - հոկտեմբերի 8, 1899[1][6][7][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8][9][10]), 19-րդ դարի երկրորդ կեսի չեխ բնանկարիչ, գրաֆիկ, ռոմանտիկական և ռեալիստական ուղղությունների ներկայացուցիչ։ Ինչպես նշել է արվեստաբան Յարոսլավա Գրեգորովան, «նրա աշխատանքները խորհրդանշում են անցումը ռոմանտիզմից ռեալիզմին»[11]։
Ծնվել է հաշվապահի ընտանիքում։ Լավ կրթություն է ստացել։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին հաճախել է նաև նկարչության դասերի։ 1852 թվականին ընդունվել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի Մաքս Հաուսհոֆերի դասարանը, հաջորդ տարվանից ուսումնառությունը շարունակել Մյունխենի ակադեմիայում՝ աշակերտելով Լեոպոլդ Ռոտմանին ու Էդուարդ Շլայխ Ավագին[12]։ 1855 թվականից ճամփորդել է հայրենի Չեխիայում, բնանկարներ արել։
Որոշ ժամանակ ապրել է Վիեննայում, խորամուխ եղել գրաֆիկական արվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ։ 1860 թվականին նկարչություն է դասավանդել, միաժամանակ աշխատակցել Ավստրիայի մայրաքաղաքում հրատարակվող մի շարք հանդեսների՝ որպես նկարազարդող։ 1869-ին ճամփորդել է Բալկաններում, 1872-ից 1875 թվականներին ապրել է Տիրոլում։ 1882-ին, չեխ մի քանի այլ նկարիչների հետ, ներգրավվել է Պրահայի Ազգային թատրոնի պատկերազարդման աշխատանքներում։ 1887 թվականից Մարժակը դասավանդել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, ղեկավարել բնանկարչության դասարանը, արժանացել պրոֆեսորի կոչման։ Նրա սաներից հետագայում ճանաչված նկարիչներ են դարձել Անտոնին Սլավիչեկը, Անտոնին Հուդեչեկը, Ֆրանտիշեկ Կավանը, Ալոիզ Կալվոդան, Բոգուսլավ Դվորժակը, Ֆերդինանդ Էնգելմյուլլերը և այլք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Մարժակ» հոդվածին։ |
|