Յուլիուս Տորմա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | հունգ.՝ Torma Gyula |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 7, 1922 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1991 (69 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Յուլիուս (Դյուլա) Տորմա (սլովակ.՝ Július Torma, հունգ.՝ Torma Gyula, մարտի 7, 1922, Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հոկտեմբերի 23, 1991, Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), էթնիկ սլովակ, հունգարացի բռնցքամարտիկ, որը հանդես էր գալիս Չեխոսլովակիայի կազմում։ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն (1948), Եվրոպայի չեմպիոն (1949):
Յուլիսը ծննդյան օրից ապրում էր Հունգարիայում։ Նա սկսել է բռնցքամարտով զբաղվել 13 տարեկան հասակից։ Արդեն 19 տարեկանում, նա հաղթել է Հունգարիայի առաջնությունում, այնուհետև հաջորդել են երկրի չեմպիոնի հինգ տիտղոսների շարքը։
1946 թվականի օգոստոսին նա ընտանիքով տեղափոխվեց Չեխոսլովակիա, 1946-1956 թվականներին հանդես է եկել սիրողական ռինգում Պրահայի բանակի սպորտային ակումբի համար։ Չեխոսլովակիայի տասնակի չեմպիոն։ Երեք Օլիմպիական խաղերի մասնակից (1948, 1952, 1956)[1]:
Օլիմպիական խաղեր 1948 (մինչև 67 կգ քաշ).
Հաղթել է Գուստավ Բենեին (Հունգարիա) միավորներով
Հաղթել էՔլիֆորդ Բլեկբերնին (Կանադա) նոկաուտով 2-րդ ռաունդում
Հաղթել է Աուրելիո Դիասա Կադավեդային (Իսպանիա) որակազրկմամբ 2-րդ ռաունդում
Հաղթել է Ալեքսանդրո դ’Օտավիոյին (Իտալիա) միավորներով
Հաղթել է Հորաս Հերինգիգ (ԱՄՆ, անգլ.՝ Hank Herring ) միավորներով
Օլիմպիական խաղեր 1952 (մինչև 67 կգ քաշ).
Հաղթել է Ջոն Պատրիկ Մելոնիին (Մեծ Բրիտանիա) միավորներով
Հաղթել է Լուիս Հեյջին (ԱՄՆ) միավորներով
Պարտվել է Զիգմունտ Խիխլային (Լեհաստան) միավորներով
Օլիմպիական խաղեր 1956 (մինչև 75 կգ քաշ).
Հաղթել է Հովարդ Ռիխտերին (Ավստրալիա) միավորներով
Պարտվել է Ռամոն Տապիային (Չիլի) նոկաուտով 2-րդ ռաունդում