Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուսթեն թաուեր (անգլ.՝ Euston Tower), երկնաքեր Լոնդոնում՝ Յուսթեն ռոուդ 286 հասցեում, Տոտենհեմ Քորտ ռոուդի և Ռեջենթս այգու մոտ։ Կառույցի գլխավոր ճարտարապետը համարվում է Սիդնեյ Քեյը։
Տարածքը գնել է Ջո Լևին՝ զույգ երկնաքեր կառուցելու նպատակով, որոնցում բնակարաններից զատ լինելու էին առևտրային օբյեկտներ ու գրասենյակներ[1]։ Երկնաքերը նախագծել է Sidney Kaye Eric Firmin & Partners ընկերությունը՝ իբրև այսպես կոչված՝ միջազգայն ոճի ճարտարապետության նմուշ[2][3]։ Շինարարությունն ավարտվել է 1970 թվականին[4]։ 36 հարկանի կառույցն ունի 124 մետր բարձրություն[5]։ Նրա առաջին վարձակալների մեջ էին Inmarsat ընկերությունը[6] և Capital Radio-ն[7]։