Յուսուֆ ալ-Սիբաի արաբ․՝ يوسف السباعي | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1917[1][2] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | փետրվարի 18, 1978[1][2] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Նիկոսիա, Կիպրոս |
Գրական անուն | Yusuf Sibai |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, լրագրող, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Ուշագրավ աշխատանքներ | Morals for Sale?, Back Again? և The Comic Society for Killing Wives? |
Պարգևներ | |
Ազգականներ | Midhat El Sebai? |
Սիբաի Ցուսուֆ (հունիսի 10, 1917[1][2], Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 18, 1978[1][2], Նիկոսիա, Կիպրոս), արաբ գրող, հասարակական գործիչ (Եգիպտոս)։
Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ Եղել է Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության (1958 թվականից), Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների ասոցիացիայի մշտական բյուրոյի (1958 թվականից) գլխավոր քարտուղար։ Ղեկավարել է Եգիպտոսի գրողների միությունը։ Եղել է ԵԱՀ-ի կուլտուրայի մինիստր (1973 թվականից), «Լոտոս» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1947 թվականին հրատարակվել են առաջին գործերը՝ «Ուրվականներ» պատմվածքների ժողովածուն և «Ազրայիլի փոխանորդը» վեպը։ Հեղինակ է մոտ 50 գրքերի՝ ժամանակակից կյանքի թեմաներով, այդ թվում՝ «Ապտակներ և համբույրներ» (1959) քննադատական հոդվածների ժողովածուի, «Մենք միայնակչենք» (1969), «Կյանքն ակնթարթ է» (1973) և այլ վեպերի։ «ժամանակից զորեղ» պիեսը (1966) նվիրված է Ասուանի ամբարտակի կառուցմանը։ Նրա որոշ վեպեր ու պիեսներ նկարահանվել են, թարգմանվել օտար լեզուներով։ Յուսուֆ Սիբաին ստացել է Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալ (1960)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |