Յուրի Իլյայի Յուրովսկի (Սարուխանով, Սարուխանյան) ապրիլի 21 (մայիսի 3), 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 30, 1959(1959-12-30)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ ԽԱՀՄ պետական մրցանակներ (1950, 1951)։
Ազգությամբ հայ է[2]։ Բեմական գործունեությունը սկսել է 1914 թվականից՝ Թիֆլիսի արտիստական թատրոնում։ Աշխատել է Ռուսաստանի տարբեր թատրոններում, 1924 թվականից Ռիգայի ռուսական դրամայի, 1934 թվականից, միաժամանակ՝ բանվորական թատրոնների դերասան։ Դերերից են՝ Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Տեվյե («Կաթնավաճառ Տեվյե», ըստ Շոլոմ-Ալեյխեմի), Լիր, Մակբեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), բեմադրություններից՝ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1937), Բլաումանիսի «Կրակի մեջ» և այլն։ Նկարահանվել է կինոյում («Հանդիպում էլբայի վրա», 1949, «Ժուկովսկի», 1950, և այլն)[3]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Юровский Юрий Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ [Ienācēji no tālienes: Austrumu un Dienvidu tautu pārstāvji Latvijā no 19. gadsimta beigām līdz mūsdienām. Valters Ščerbinskis, Nordik, 1998, ISBN 9984510220, 94 pages, p. 46]
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 191։
- Вахрушева Е..Юрий Юровский. Рига. 1957.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 137)։
|