Նա ողջ է (ֆիլմ)

Նա ողջ է
անգլ.՝ It's Alive
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3] և ֆիլմ հրեշների մասին
Թվականապրիլի 26, 1974[4], սեպտեմբերի 28, 1974[4], փետրվարի 26, 1975[4], մայիսի 23, 1975[4], մայիսի 30, 1975[4], սեպտեմբերի 4, 1975[4], սեպտեմբերի 19, 1975[4], նոյեմբերի 24, 1975[4], փետրվարի 9, 1977[4], մարտի 24, 1977[4], նոյեմբերի 3, 1977[4] և հուլիսի 26, 1979[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼարի Քոհեն[2][3][5]
ՊրոդյուսերԼարի Քոհեն
Սցենարի հեղինակԼարի Քոհեն
ԴերակատարներԷնդրյու Դագան[3][6], Ջոն Փ. Ռայան[3][5][6], Շերոն Ֆարել[3][5][6], Գայ Սթոքուել[6] և Մայքլ Անսարա[6]
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
ՄոնտաժՓիթեր Հոնս
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն91 րոպե և 90 րոպե
ՀաջորդIt Lives Again?

«Նա ողջ է» (անգլ.՝ It’s Alive), 1974 թվականին նկարահանված ամերիկյան հոգեբանական սարսափ ֆիլմ։ Կինոնկարի սցենարիստը, պրոդյուսերը և ռեժիսորը Լարի Քոհենն է։

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Բերնարդ Հերմանը (կոմպոզիտոր, որը հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերի համար գրած երաժշտություններով) և Ռիկ Բեյքերը (գրիմ, մարիոնետային համակցված կինոնկարահանում

Դևիս ամուսնական զույգը ապրում է Լոս Անջելեսում։ Նրանք սպասում են իրենց երկրորդ երեխային։ Ֆրենկը (Ջոն Ռայան) հանրային կապերի հաջողակ խորհրդատու է, իսկ կինը՝ Լենորը (Շարոն Ֆարել) տնային տնտեսուհի է, որը զբաղված է առաջին երեխայի՝ Քրիսի (Դանիել Հոլցման) խնամքով։ Զույգը մի քանի տարի խուսափում էր երկրորդ երեխայի ծննդից, որի նպատակով Լենորն ընդունում էր բեղմնականխիչ հաբեր։ Բայց ահա գալիս է ընտանիքը համալրելու ժամանակը ևս մեկ անդամով։ Քրիսին թողնելով ընտանիքի ընկերոջ՝ Չառլիի ընտանիքի հետ՝ Դևիս ընտանիքը մեկնում է հիվանդանոց։

Լենորը ծնում է ոչ թե սովորական երեխայի, այլ հրեշի՝ ժանիքներով և մագիլներով։ Ծնվելուց անմիջապես հետո բժիշկներից մեկը փորձում է խեղդել ծնված հրեշին։ Վերջինս, սպանելով բժիշկներին և բուժքույրերին, պատուհանով փախչում է տանիք։ Ողջ մնացած Լենորը գտնում է վախեցած Ֆրենկին, որը տեսել էր կատարված կոտորածը։ Մինչ ոստիկանությունը հետաքննում է սպանությունը, Ֆրենկին և Լենորին թույլատրում են դուրս գալ հիվանդանոցից։ Միևնույն ժամանակ Դևիսների նորածինը գնում է տուն՝ ճանապարհին սպանելով բոլոր հանդիպող մարդկանց, այդ թվում և երաժշտին ու կաթնավաճառին։ Մինչ սպանությունները շարունակվում են, մամուլը և ոստիկանությունը հետապնդում են ծնողներին։ Ֆրենկը գալիս է այն եզրակացության, որ հրեշ երեխան իր որդին չէ և միանում է նրա որոնողական աշխատանքներին։

Այդ ընթացքում դեղագործական ընկերությունը կապ է հաստատում Լենորին հղիության ընթացքում դեղորայք նշանակած վերարտադրողական բժշկի հետ։ Ընկերությունը խոստովանում է, որ երեխան գենետիկական հրեշ է, որը, հավանաբար, ծնվել է իր ընկերության դեղերի պատճառով։ Վերջինս ցանկանում է վերացնել երեխային, որպեսզի դադարեցվի ոստիկանության հետաքննությունը, քանի որ, հնարավոր է ոստիկանությունը պարզեր երեխային ծննդյան պատճառը։ Երբ Ֆրանկին կանչում են տեղի դպրոց, որտեղ սպանվել է ոստիկանության աշխատակիցը, հրեշ-երեխան հասնում է Դևիսների տուն, որտեղ Լենորը նրան վերցնում է որպես իր որդին և թաքցում նկուղում։ Կարոտելով ընտանիքին՝ Քրիսը փախչում է Չառլիի տանից, որ վերադառնա տուն։ Չառլին հետևում է նրան։ Ֆրենկը հայտնաբերում է, որ Լենորը թաքցնում է հրեշին, սակայն մայրն աղաչում չվնասել երեխային, ասելով, որ նա պարզապես վախեցած է չի վնասի ընտանիքին։ Ֆրենկը, չլսելով իր կնոջը, զինված իջնում է նկուղ, որ սպանի նորածնին, սակայն այստեղ հայտնաբերում է Քրիսին, որը զրուցում է փոքրիկ եղբոր հետ՝ նրան ասելով, որ նա կպաշտպանի եղբորը։ Ֆրենկը կրակում է երեխային՝ վիրավորելով նրան։

Նորածին-հրեշը փախչում է նկուղից և սպանում հենց նոր այդտեղ հայտնված Չառլիին։ Ֆրենկը հետապնդում է որդուն՝ շարունակելով կրակել, սակայն կորցնում է հետքերը։ Ոստիկանությունը կապ է հաստատում նրա հետ և տեղեկացնում, որ երեխային հետապնդել են մինչև կոլեկտորները։ Ֆրենկը վերցնելով հրացանը մեկնում է դեպի կոլեկտորները։ Սակայն երեխան հայտնաբերելուց հետո Ֆրենկը չի կրակում նրան կամ զանգահարում ոստիկանությունը, որոնք շարունակելու են որոնումներըը։ Բանն այն է, որ երեխային մոտենալով՝ Ֆրենկը հասկանում է, որ նա պարզապես վախեցած է և վնաս չի պատճառի, եթե նրան չվախեցնեն։ Նա ներողություն է խնդրում երեխային ցավ պատճառելու համար և վերցնում լացող երեխային։

Փաթաթելով նորածնին իր վերարկուով՝ Ֆրենկը փորձում է փախչել ոստիկանությունից, բայց դուրս գալով կոլեկտորից՝ տեսնում է զինված ոստիկանների բազմությունը, որը պատրաստ է սպանել երեխային։ Նա խնդրում է ոստիկանությանը երեխային վերցնել և ուսումնասիրել, սակայն չսպանել։ Այդ պահին վերարտադրողական բժիշկը գոռում է ոստիկաններին, որ կրակ բացեն և սպանեն հրեշին։ Երեխան թռչում է Ֆրենկի ձեռքերից և հարձակվում բժշկի վրա։ Ոստիկանությունը կրակ է բացում` սպանելով երեխային ու բժշկին։

Ոստիկանությունը Դևիսներին տուն են տանում։ Այդ պահին ոստիկանական խուզարկու գործակալը զանգ է ստանում և իմանում, որ Սիեթլում նոր հրեշ-երեխա է ծնվել։

Մինչ ԱՄՆ-ում ֆիլմը ստացել է MPAA վարկանիշը Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգում (երեխաներին առաջարկվում է դիտել ֆիլմը ծնողների հետ), որոշ երկրներում, օրինակ, Ֆինլանդիայում այն արգելվել է ցուցադրել։ Մեծ Բրիտանիայում ֆիլմը սկզբից 18+ կարգավիճակ, սակայն այն հետագայում կրճատվել է մինչև 15+: Ավստրալիայում ֆիլմը սկզբից գնահատվել է որպես R18 +, ապա գնահատումը կրճատվեց մինչև MA15 + վարկանիշը (մինչև 15 տարեկանը միայն ծնողների հետ)։ Նոր Զելանդիայում վարկանիշը գնահատվել է R16:

Երբ ֆիլմը հայտնվեց կինովարձույթում, խնդիրներ առաջացան։ Warner Bros-ի մենեջերները, որոնք մի ժամանակ աջակցում էին Լարի Քոհենին, փոխարինվեցին, իսկ նոր մենեջերները հետաքրքրություն չցուցաբերեցին նախագծի նկատմամբ[7]։ Սակայն ֆիլմի նկարահանման ավարտից հետո Քոհենին հաջողվեց աջակցություն ստանալ[7]։ Արդյունքում ֆիլմը հայտնվեց կինովարձույթում։ Պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի մայիսին Չիկագոյում։ 1974 թվականի հոկտեմբերի 18-ին ֆիլմը դուրս եկավ սահմանափակ վարձույթի[7]։

Երեք տարի անց «Նա ողջ է» ֆիլմը վերաթողարկվեց[7]։ Վերջնական արդյունքում ֆիլմի հասույթը կազմեց 7,1 $ ԱՄՆ-ում[8]։

Գնահատումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նա ողջ է» ֆիլմը IMDb-ում ստացել է 5.8՝ հնարավոր 10-ից, իսկ Rotten Tomatoes-ում՝ 5,9: Ֆիլմը ընդգրկվել է «Bravo» ամերիկյան հեռուստաալիքի՝ «100 ամենասարսափելի պահերը կինոյում» (անգլ., Bravo- ի 100 Scariest Movie Moments) ցուցակում՝ զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0071675/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.filmaffinity.com/en/film725704.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 https://www.imdb.com/title/tt0071675/releaseinfo
  5. 5,0 5,1 5,2 http://interfilmes.com/filme_20031_Nasce.Um.Monstro-(It.s.Alive).html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.imdb.com/title/tt0071675/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 7,3 Wilson, William S. (2014 թ․ հոկտեմբերի 19). «Mutant Baby Turns 40». Video Junkie. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Litwak, Mark (1986). Reel Power: The Struggle for Influence and Success in the New Hollywood. New York: William Morrow & Co. էջ 251. ISBN 0-688-04889-7.
  9. «Bravo's 100 Scariest Movie Moments» (անգլերեն). IMDb. 2013 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին. «58. It's Alive (1974)»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]