Նադեժդա Պլևիցկայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1884 1st Vinnikovo, Կուրսկի շրջան, Ռուսաստան |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1940 (56 տարեկան) Ռեն |
Մասնագիտություն | երգչուհի և հետախույզ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Նիկոլայ Սկոբլին |
![]() |
Նադեժդա Վասիլևնա Պլևիցկայա (ռուս.՝ Надежда Васильевна Плевицкая, ծննդյան անունը՝ Վիննիկովա, հունվարի 17, 1884, 1st Vinnikovo, Կուրսկի շրջան, Ռուսաստան - հոկտեմբերի 1, 1940, Ռեն), ռուս երգչուհի (մեցցո-սոպրանո), ռուսական ժողովրդական երգերի ու ռոմանսների կատարող։
Կայսր Նիկոլայ II-ը նրան անվանել է «Կուրսկի սոխակ»[1]։
Նադյա Վիննիկովան դաստիարակվել է աստվածավախ ու աշխատասեր գյուղացիական ընտանիքում։ Սովորել է ծխական դպրոցի ընդամենը երկու ու կես դասարան, քանի որ մայրն արգելել է աղջկան հաճախել դասերի։ Երգելու հանդեպ կիրքը Դյոժկային (ինչպես նրան անվանել են հարազատները) տարել է դեպի Սուրբ Երրորդության կանանց միաբանության երգչախումբ, որտեղ նա ապրել է ավելի քան երկու տարի՝ որպես մոնթ։ Վանական կյանքը տասնվեց տարեկան աղջկա սրտով չի եղել «և այնտեղ, բարձր պատի ետևում, լուռ աղոթքի մեջ, թաթախվել է մութ մեղքերի մեջ և թաքնվել»[2]։
Կուրսկում պատահաբար ներկա գտնվելով կրկեսային ներկայացմանը՝ նա որոշել է դառնալ կրկեսային դերասանուհի և մի քանի օր անց ընդունվել է թատերախումբ, բայց մայրն իմանալով այդ մասին խանգարել է դստեր ծրագրերին։ Նադյան աշխատանքի է տեղավորվել հարուստ վաճառականի ընտանիքում որպես աղախին, իսկ Կիև տեղափոխվելուց հետո ընդունվել է Ալեքսանդրա Վլադիմիրովնա Լիպկինայի երգչախմբում որպես խմբերգիչ, որտեղ որոշ ժամանակ անց սկսել է կատարել մենակատարային պարտիաներ։ Կիսագրագետ գյուղացի աղջիկը, ով նոտաներ չգիտեր, ոչ միայն զարմանալի ձայն, այլև երաժշտության բացարձակ լսողություն ուներ և հեշտությամբ է գլուխ հանել ամենադժվար մենակատարային պարտիաներից, ինչի շնորհիվ նա շուտով դարձել է պրոֆեսիոնալ երգչուհի։ Ավելի ուշ Նադյան ընդունվել է Շտեյնի բալետային թատերախումբ, որտեղ հանդիպել է Վարշավայի թատրոնի բալետի նախկին մեներգիչ Էդմունդ Պլևիցկուն, որի հետ էլ ամուսնանացել է 19 տարեկան հասակում։
Հետագա հինգ տարիների ընթացքում արդեն երիտասարդ արտիստուհին երգել է Մինկևիչի հայտնի «լապոտնիկների երգչախմբում» Պլևիցկայա ազգանունով, ապա «Յար» մոսկովյան ռեստորանում, որտեղ նա մեծ համբավ է ձեռք բերել որպես ռուսական ժողովրդական երգերի մենակատար։
Նադեժդա Պլևիցկայայի ճակատագրում բեկումնային է դարձել 1909 թվականը, երբ Լեոնիդ Սոբինովը լսել է նրան Նիժնի Նովգորոդի տոնավաճառում՝ Նաումովի ռեստորանում։ Սոբինովի օգնությամբ Նադեժդան հանդես է եկել Մոսկվայի կոնսերվատորիայում, մտերմացել Ֆեոդոր Շալյապինի և Մոսկվայի գեղարվեստական թատրոնի շատ դերասանների հետ։ Նա բազմիցս հանդես է եկել կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի արքունիքում․ այդպիսի ընդունելություններից մեկի ժամանակ, ոգեշնչված երգելու համար նա Պլևիցկայային նվիրել է ադամանդներով մետաղյա զարդ՝ բզեզի տեսքով։ Նադեժդա Պլևիցկայայի ամենահայտնի երկրպագուն է եղել Նիկոլայ Երկրորդը։ Ականատեսների վկայությամբ՝ կայսրը, լսելով Պլևիցկայային, իջեցրել է գլուխը և լաց եղել[3]։
Նադեժդա Պլևիցկայայի մեծ հոնորարները (տարեկան մինչև 50 հազար ռուբլի) նրան հնարավորություն են տվել զբաղվել բարեգործությամբ։ Պլևիցկայան հանդես է եկել նաև բարեգործական համերգներով։ Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Նադեժդա Պլևիցկայան իր երկրորդ ամուսնու՝ Կիրասիրսկի գնդի լեյբ-գվարդիայի պորուչիկ Շանգինի հետ միասին մեկնել է ռազմաճակատ, որտեղ հիվանդապահուհի է եղել հիվանդանոցում։
1915 և 1916 թվականների ամռանը Վլադիմիր Գարդինը Պլևիցկայայի դաստակերտում նկարահանել է երկու ֆիլմ՝ «Կյանքի լացը» և «Խավարի ուժը», որտեղ Պլևիցկայան հանդես է եկել գլխավոր դերում։ 1918 թվականին երկու ֆիլմերն էլ վերամոնտաժվել են «Ագաֆիա» կոչվող ֆիլմի մեջ։ Ալեքսանդր Բլոկն իր նոթատետրում գրել է, որ Պլևիցկայան նկարահանվել է «Պարոն երիտասարդ Օլշանսկին» ֆիլմում։
Հեղափոխությունից հետո Նադեժդա Պլևիցկայան ապրել է վտարանդիության մեջ Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ նա հաջողություն է վայելել, վտարանդիական թերթերը գրել են իսկական «պլևիցկամոլության» մասին։ Երգչի վերջին ամուսինն է եղել Սպիտակ շարժման անդամ, գեներալ-մայոր, Կորնիլովյան դիվիզիայի հրամանատար Նիկոլայ Սկոբլինը․ նրանք ամուսնացել են 1921 թվականին։
1930 թվականին Նադեժդա Պլևիցկայան սկսել է համագործակցել ՆԳԺԿ–ի արտասահմանյան բաժնի հետ[4][5]։ 1937 թվականին նա ձերբակալվել և ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա տաժանակիր աշխատանքի՝ ՌՀՌՄ-ի ղեկավար, սպիտակ գեներալ Եվգենի Միլլերի Փարիզից առևանգման գործում իր ամուսնու հետ համագործակցության համար։ Միլլերի առևանգման հետ միաժամանակ նրա ամուսինը՝ Նիկոլայ Սկոբլինը, փախել է երկրից և մահացել Իսպանիայում՝ չպարզված հանգամանքներում։
Ֆրանսիայի նախագահ Ալբեր Լեբրենը հրաժարվել է ներել նրան։ Պլևիցկայան մահացել է Ռեննի կանանց բանտում 1940 թվականի աշնանը (Ֆրանսիայի տարածքն այդ պահին արդեն գրավված էր Երրորդ Ռեյխի կողմից)։
Երգչուհու «Դեժկին Կարագոդ» հուշերի գիրքը բաղկացած է «Իմ ճանապարհը դեպի երգ» (1925) և «Իմ ճանապարհը երգի հետ» (1930) մասերից։ Գրվել և տպագրվել է վտարանդիության պայմաններում[6][7]
Осенью 1930 года во Францию был направлен агент ИНО Пётр Георгиевич Ковальский с задачей завербовать Скоблина и Плевицкую. Он был однополчанином и другом Скоблина с 1917 года, когда они вместе служили в ударном батальоне. У Ковальского было «вербовочное» письмо от брата Скоблина. Он провёл несколько бесед с супругами — вместе и по отдельности. В результате они согласились работать на советскую разведку, в чём и дали соответствующие расписки 10 сентября 1930 года, а затем вторично 21 января 1931 года. Скоблин и Плевицкая получили клички «Фермер» и «Фермерша» и обещание разведки выплачивать им по двести долларов ежемесячно.<…> Скоблин и Плевицкая дали согласие искренне, так как разговор с ними произошёл вовремя, после их крупных финансовых неудач, и, кроме того, дал Плевицкой надежду воскресить свою славу при возвращении в Россию.И. А. Дамаскин НИКОЛАЙ СКОБЛИН (1893—1937) Արխիվացված 2012-10-18 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Պլևիցկայա» հոդվածին։ |
|