|
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
|
Նամ Ու Հյոն (հանգըլ՝ 남우현, հանջա՝ 南優鉉, փետրվարի 8, 1991(1991-02-08), Սեուլ, Հարավային Կորեա, առավելապես հայտնի իր բեմական Ու Հյոն (우현) անվամբ), հարավկորեացի երգիչ, երգահան և դերասան։ Woollim Entertainment լեյբլին պատկանող Infinite բոյ բենդի անդամ է։
Նամ Ու Հյոնը ծնվել և մեծացել է Սեուլում։ Այժմ մասնագիտանում է Դոնգ Այի Մեդիայի և Արվեստի համալսարանի կիրառական երաժշտության ֆակուլտետում[1]։ Ունի ավագ եղբայր՝ Նամ Բու Հյոն անունով, ով հանրահայտ BBQ ռեստորանի սեփականատերն է[2]։
10asia-յին տված հարցազրույցում Ու Հյոնը պատասխանել է, որ ի սկզբանե ցանկացել է ֆուտբոլիստ դառնալ[3], սակայն չի ստացվել իրականացնել երազանքը։ Ի վերջո միջին դպրոցում Woollim Entertainment-ի լսումներին մասնակցելով մտադրվել է դառնալ երգիչ[4]։ Լսումներին կատարել է Սթիվի Ուանդերի «Lately» երգը, և ընդունվել՝ որպես իդոլներին վարժեցնող[5]։
Երբ նա սկսեց հանդես գալ Ինֆինիտի խմբում, այդ ժամանակ նա նաև աշխատում է որպես մոդել Beast խմբի Ջուն Հյոնգի և Թի Արա խմբի Ջի Յոնի հետ[6]։ Նա նաև մասնակցել է Hello Star մրցույթի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ կատարել է Լի Հյորիի U Go Girl երգը[7]։
2007 թվականին նա խաղացել է գլխավոր դերը KooPD-ի 귀가 멀어 տեսահոլովակում[8]։ 2009 թվականին նա կատարել է Լի Սընգ Գիի 하기 힘든 말 երգը (Դժվարությամբ ասվող բառեր) Mnet հեռուստաալիքի 소녀펀치 (Դակող աղջիկը) նախագծում[9]։
Տարի
|
Վերնագիր
|
Դեր
|
2012
|
INFINITE Concert Second Invasion Evolution The Movie 3D
|
ինքը
|
2014
|
Grow: Infinite's Real Youth Life[15]
|
ինքը
|
Տարի
|
Երգի վերնագիր
|
Արտիստ
|
2007
|
«귀가 멀어»
|
KooPD ft. Dookang
|
2010
|
«Run»
|
Էփիք Հայ
|
2011
|
«바람아 불어라 (The Wind is Blowing)»
|
Ջիսուն
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|