Նաում Վեքիլխարջի Naum Veqilharxhi | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1797 |
Ծննդավայր | Vithkuq, Կորչայի գավառ, Կորչայի գավառ, Ալբանիա |
Վախճանվել է | 1846[1] |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, փաստաբան |
Լեզու | ալբաներեն |
Ազգություն | ալբանացի |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ëvetarin Fare i ri evëtar shqip për djelm nismëtar |
Naum Veqilharxhi Վիքիպահեստում |
Նաում Վեքիլխարջի (իսկական անունը՝ Նաում Պանայոտ Բերդխի, ալբ․՝ Naum Veqilharxhi, 6 դեկտեմբերի 1797, Կորչա — 1846 (այլ տվյալներով՝ 1854[2], Ստամբուլ), ալբանացի գրող, թարգմանիչ, փաստաբան, ալբաներենի այբուբենի տարբերակներից մեկի հեղինակը (1844)։ Ալբանիայի ազգային վերածննդի վաղ շրջանի աչքի ընկնող գործիչներից մեկն է[3][4]։
Նաում Վեքիլխարջին ծնվել է հարավային Ալբանիայի Կորչա քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկում՝ ուղղափառների ընտանիքում։ 1800 թվականին նրա ընտանիքը թողնում է Ալբանիան ու տեղափոխվում ներկայիս Ռումինիայի տարածքում գտնվող Բրեիլա բնակավայր։
Ուսումնասիրելով իրավունք՝ Վեքիլխարջին ծանոթացել է ալբանացի մտավորականների, ալբանական ազգային վերածննդի շարժման մասնակիցների հետ, սկսել է մասնակցել Ֆիլիկ Էթերիային՝ հույների գաղտնի միությանը։ 1821 թվականին, երբ դեռ ուսանող էր, հավանաբար մասնակցել է Վալաշյան ապստամբությանը, որ տեղի ունեցավ Տուդոր Վլադիմիրսկուի գլխավորությամբ։
1820-ական թվականների վերջին նրա ընտանիքը Բրիելայի ամենահարուստ ընտանիքներից մեկն էր։ 1838 թվականից հետո նրա ազգականներից շատերն իրենց հայտարարեցին հույներ, սակայն Վեքիլխարջին իրեն մշտապես համարել է ալբանացի։
Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Վեքիլխարջին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, հարստացել և իր ֆինանսական միջոցներն օգտագործել ալբաներենի ու ալբանական մշակույթի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ալբանական ազգային վերածննդի շարժումը խթանելու նպատակով։ 1825 թվականին սկսել է աշխատել ալբաներենի յուրօրինակ այբուբեն ստեղծելու ուղղությամբ։
1844 թվականին Բուխարեստում հրատարակել է իր «Evëtori Shqip Fort i Shkurtër» աշխատությունը, որի վրա աշխատել է շուրջ 20 տարի. այն ալբաներենի այբուբենն էր, որը բաղկացած էր լատինական 33 տառերից։ Այբուբենն ստեղծելիս Վեքիլխարջին ձգտել է հնարավորինս խուսափել հունարեն, լատիներեն ու արաբերեն տառեր ու սիմվոլներ ներառելուց, ինչը պայամանավորված էր կրոնական առկա հակամարտություններով (նրանից առաջ գրելիս գորշաշվում էին հունական կամ արաբական այբուբենները)։ Այս աշխատությունը, ինչպես նաև Վեքիլխարջեի հաջորդ աշխատանքները, այդ թվում՝ ալբաներենով առաջին դասագիրքը (1846), նույնպես նպատակ ունեին խթանել ալբաներենի զարգացումն ու ազգային ինքնագիտակցության արթնացումը։
1845 թվականին Վեքիլխարջին հունարենով գրված բաց նամակ հղեց իր զարմիկին, ով Վեքիլխարջեի հայրենասիրական գաղափարները համարում էր ցնորական։ Վեքիլխարջին գրում է. «Տառը ալբանական ազգային վերածննդի շարժման առաջին գրավոր հիմքերից մեկն է»։
Նաում Վեքիլխարջին համարվում է ալբանական ազգային վերածննդի շարժման վաղ շրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաում Վեքիլխարջի» հոդվածին։ |
|