Նատալյա Մեկլին | |
---|---|
![]() | |
սեպտեմբերի 8, 1922[1] - հունիսի 5, 2005[1] (82 տարեկան) | |
Ծննդավայր | Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Կոչում | մայոր |
Զորամաս | Night Witches? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Military Institute of Foreign Languages? |
Պարգևներ |
Նատալյա Ֆեոդորովնա Մեկլին (ռուս.՝ Наталья Фёдоровна Ме́клин, ամուսնու ազգանունով՝ Կրավցովա, սեպտեմբերի 8, 1922[1], Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 5, 2005[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մայոր, գրող, Խորհրդային Միության հերոս (1945)։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանն անդամակցել է 1943 թվականից[2][3]։
Նատալյա Մեկլինը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Լուբնիում (Պոլտավայի նահանգ, Ուկրաինա)։ Դպրոցական տարիներն անցկացրել է Խարկովում ու Կիևում, որտեղ 1940 թվականին գերազանցությամբ ավարտել է № 79 միջնակարգ դպրոցը։ Ավագ դասարաններում սովորելիս տարվել է սավառնարվեստով։ Գրանցվել է Կիևի պիոներների պալատին կից սավառնակային դպրոց։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի առաջին կուրսը։
1941 թվականի հոկտեմբերի սկզբին սեփական սիմումի համաձայն ընդունվել է 588-րդ գիշերային թեթև ռմբակոծիչ ավիացիոն գունդ, որը կազմակերպվել էր հայտնի օդաչու, Խորհրդային Միության հերոս Մարինա Ռասկովայի նախաձեռնությամբ[Ն 1]։ 1942 թվականին ավարտել է Օդաչուների Էնգելսյան ռազմական ավիացիոն դպրոցը։
Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում Նատալյա Մեկլինը գտնվել է 1942 թվականի մայիսից։ Եղել է էսկադրիլիայի կապի պետ, օդաչու, ավագ օդաչու և ավիացիոն գնդի օղակի հրամանատար։ Կռվել է Հարավային, Հյուսիսկովկասյան, 4-րո Ուկրաինական և 2-րդ Բելառուսական ռազմաճակատներում։ Ընդհանուր առմամբ օղակի հրամանատար Նատալյա Մելկինը կատարել է 980 ռազմական թռիչք, որոնց ընթացքում թշնամու վրա է նետվել 147 տոննա ռումբ։
1945 թվականի փետրվարի 23-ի հրամանով՝ գվարդիայի լեյտենանտ Նատալյա Ֆեոդորովնա Մեկլինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում («Ոսկե աստղ» մեդալ № 4855)[Ն 2]:
1945 թվականի հոկտեմբերից Նատալյա Մեկլինը եղել է պահեստային։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երկու կուրսերը։
1947 թվականի հոկտեմբերից կրկին եղել է բանակում։ 1953 թվականին ավարտել է Օտար լեզուների ռազմական ինստիտուտը (1948-1953)։ Ծառայել է որպես ավագ ռեֆերենտ-թարգմանիչ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության 6-րդ վարչությունում։ 1956 թվականի հունվարին ամուսնացել է Յու. Ֆ. Կրավցովի հետ և վերցրել նրա ազգանունը։
1957 թվականի սեպտեմբերին մայոր Նատալյա Կրավցովան հեռացել է ծառայությունից։ Աշխատել է Խորհրդային բանակի գլխավոր շտաբի վարչության տեղեկատվական բաժնում որպես թարգմանիչ-ռեֆերենտ, ապա Օտար լեզուներով ռազմատեխնիկական գրականության հրատարակչությունում որպես թարգմանիչ, խմբագիր։ Զբաղվել է գրական գործունեությամբ և ապրել է Մոսկվայում։
1972 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության, «Կարմիր բանակի օտար լեզուների ռազմական ինստիտուտի» ընկերների ակումբի անդամ։
Սիրել է դասական գրականություն (Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» ստեղծագործությունները), երաժշտություն (Բեթհովեն, Շոստակովիչ), բալետ («Ժիզել»)։ Սիրելի ֆիլմերը՝ «Անապատի սպիտակ արևը», «Ծառայում էին երկու ընկեր», «Խաղաղ Դոն»։ Դերասաններից առանձնացնում էր Ժան Գաբենին, Սոֆի Լորենին, Գալինա Ուլանովային։ Սիրելի մարզաձևը՝ սպորտային մարմնամարզություն։
Նատալյա Մեկլինը մահացել է 2005 թվականի հունիսի 5-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
![]() | |
---|---|
![]() |
По-2 ինքնաթիռների մոտ Ռուֆինա Գաշևան և Նատալյա Մեկլինը |
![]() |
Լեյտենանտ Ն. Մեկլին |
![]() |
Լեյտենանտ Ն. Մեկլին |
Նատալյա Մեկլինը հեղինակել է մեծ թվով ակնարկներ ու պատմվածքներ։ Նրա «Վերադարձի՛ր թռիչքից» վիպակների ժողովածուն արժանացել է Ֆադեևի անվան մեդալի։
Վիպակներ
![]() | |
---|---|
![]() |
Մեկլինի շիրմաքարը Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը (2010) |
«Гвардии лейтенант Меклин за период боевых действий по борьбе с немецкими захватчиками произвела 840 боевых самолетовылетов на самолете По-2 с боевым налетом 1120 час. Имеет общий налет 1450 час. Ночной налет 1200 час. Сбросила по уничтожению мотомехчастей и живой силы противника 132 тонны бомбового груза. В результате точных бомбовых ударов в стане врага было вызвано 178 сильных взрывов, 162 очага пожара. Уничтожено и повреждено 3 переправы противника, 2 артбатареи, 1 прожектор, 3 пулеметных точки, свыше батальона пехоты. Разбросано войскам противника 800 тысяч листовок <…> В напряженные дни боевой работы тов. Меклин производит по 9—10 боевых самолетовылетов. Эффективность бомбометания высокая. Вся её боевая работа служит образцом для всего личного состава».