Նատալյա Պոլոնսկայա-Վասիլենկո ուկրաիներեն՝ Наталія Дмитрівна Полонська-Василенко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31 (փետրվարի 12), 1884 |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 8, 1973 (89 տարեկան) |
Մահվան վայր | Դորնշտադտ, Ալուբ Դունայ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Ֆունդուկլեևսկու կանանց գիմնազիա (1901) և Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան (1913) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատատու | Շևչենկոյի անվան համալսարան |
Ամուսին | Նիկոլայ Վասիլենկո |
Անդամություն | Տարաս Շևչենկոյի անվան գիտական ընկերություն |
![]() |
Նատալիա ԴմիտրիևնաՊոլոնսկայա-Վասիլենկո (ուկրաիներեն՝ Ната́лія Дми́трівна Поло́нська-Василе́нко, հունվարի 31 (փետրվարի 12), 1884, Խարկով, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1973, Դորնշտադտ, Ալուբ Դունայ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուկրաինացի պատմաբան-էմիգրանտ, Շևչենկոյի անվան գիտական ընկերության իսկական անդամ (1947 թվականից), Ուկրաինայի գիտությունների ազատ ակադեմիայի անդամ (1948 թվականից)։
Նատալյա Պոլոնսկայա-Վասիլենկոն ծնվել է ազնվական ընտանիքում, պատմաբան, գեներալ-մայոր Դմիտրի Պետրովիչ Մենշովի դուստրն է։ 1901 թվականին ավարտել է Կիևի Ֆունդուկլեևսկու կանանց գիմնազիան։ 1905–1911 թվականներին սովորել է Կիևի կանանց բարձրագույն դասընթացների պատմա-բանասիրական բաժնում։ 1909 թվականին աշխատել է Վ. Խվոյկոյի հնագիտական արշավախմբում, 1913 թվականին հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել Կիևի սուրբ Վլադիմիրի անվան համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ։ 1910-1924 թվականներին գիմնազիաներում դասավանդում է պատմություն և աշխարհագրություն, զբաղեցրել է պրոֆեսորական պաշտոններ մի շարք ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Կիևի համալսարանում։ 1920-ական թվականներին տիրապետում է ուկրաիներեն լեզվին և այդ ժամանակից ի վեր իր աշխատանքները հիմնականում գրել է այդ լեզվով։
1923 թվականին ամուսնացել է ՈւԺՀ կրթության և արտաքին գործերի նախկին նախարար Նիկոլայ Վասիլենկոյի հետ, որին շուտով ձերբակալել և մեղադրել են հակահեղափոխական գործունեության համար։ Կնոջ ջանքերի շնորհիվ որոշ ժամանակ անց նա ռեաբիլիտացիայի է ենթարկվել։ Կյանքի վերջին տարիներին Նիկոլայ Վասիլենկոն ծանր հիվանդացել և մահացել է 1935 թվականին։
1918-1925 թվականներին աշխատել է Կիևի հնագիտության ինստիտուտում, 1924-1941 թվականներին՝ Համաուկրաինական գիտությունների ակադեմիայում (1934-1938 թվականներին ազատվել է աշխատանքից քաղաքական դրդապատճառներով)։ 1927-1932 թվականներին եղել է Կիևի գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ 1940 թվականի հոկտեմբերին Մոսկվայում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Ակնարկներ XVIII դարի կեսերին (1734-1775 թվականներ) Հարավային Ուկրաինայի բնակեցման պատմության վերաբերյալ» թեմայով։
Ուկրաինայի գերմանական օկուպացիայի տարիներին եղել է Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի (1941 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր) և Հին փաստաթղթերի Կիևի Կենտրոնական արխիվի (1941 թվականի դեկտեմբեր-1943 թվականի սեպտեմբեր) տնօրենը, անցումային շրջանի Թանգարան-արխիվի գիտական խորհրդատուն (1942)։ Բացի այդ, նա ընդգրկված էր Կիևի քաղաքային վարչության կազմակերպական բաժնի կազմում և քաղաքային փողոցների անվանափոխության պատասխանատուներից մեկն էր։
Կիևի ազատագրումից առաջ` 1943 թվականի սեպտեմբերին, Նատալյա Պոլոնսկայա-Վասիլենկոն տեղափոխվել է Արևմուտք։ 1943 թվականի հոկտեմբերից եղել է Ուկրաինայի կենտրոնական կոմիտեի ռեֆերենտը Լվովում (Վլադիմիր Կուբիյովիչի գլխավորությամբ)։ 1944 թվականին դասախոսել է Պրահայի Ուկրաինական ազատ համալսարանում։ 1945 թվականին համալսարանի Մյունխեն տեղափոխվելուց հետո եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, իսկ 1965 թվականից Ուկրաինայի Պատմական ընկերության փոխնախագահն էր։ 1966 թվականից եղել է Ուկրաինական ազատ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկանը[1]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պոլոնսկայա-Վասիլենկո» հոդվածին։ |
|