Նարայան Դատ Տիվարի | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Ալահաբադի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1925[1] |
Ծննդավայր | Nainital district, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 18, 2018[1] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Նարայան Դատ Տիվարի (հինդի՝ नारायण दत्त तिवारी, հոկտեմբերի 18, 1925[1], Nainital district, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 18, 2018[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1986 թվականից մինչև 1987 թվականը եղել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար։
Նարայան Դատ Տիվարին ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 18-ին Նայնիտալում, Բրիտանական Հնդկաստան՝ անտառային պահակախմբի սպայի ընտանիքում։ Նարայանի հայրը՝ Պուրմանանդ Տիվարին, հեռացել է այդ պաշտոնից՝ դառնալով Անհնազանդության շարժման անդամ[2][3]։
Տիվարիի ընտանիքի տեղափոխումների պատճառով սովորել է տարբեր քաղաքներում՝ Հալդվանի, Բարելի և Նայնիտալ[4]։ Ակտիվ մասնակցել է ազգային-ազատագրական շարժմանը։ 1942 թվականին ձերբակալվել է հակաբրիտանական «Դուրս Հնդկաստանից» շարժման մեջ մասնակցության և ագիտացիոն հայտարարությունների պատրաստման համար։ Բանտարկության մեջ է մնացել 15 ամիս Նանիտալի բանտում, որտեղ պահվում էր նրա հայրը։
1944 թվականին ազատությունից է դուրս եկել, որից հետո շարունակել է կրթությունը՝ դառնալով քաղաքագիտության մագիստրոս և ավարտելով Ալահաբադի համալսարանը։ 1947 թվականին այդ համալսարանում ընտրվել է ուսանողական միության նախագահ, իսկ 1947 թվականից մինչև 1949 թվականը եղել է Համահնդկական ուսանողական Կոնգրեսի քարտուղար[5]։
1950 թվականին երկրի անկախացումից հետո որպես սոցիալիստական կուսակցության թեկնածու մասնակցել է 1952 թվականի շրջանային մակարդակի առաջին ընտրություններին[6]։ Չնայած Հնդկական ազգային կոնգրես կուսակցության բարձր հայտնիությանը, հաղթել է ընտրությունները և դարձել Ուտար Պրադեշի շրջանային խորհրդարանի առաջին խմբի անդամ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1957 և 1965 թվականներին[7][8]։
1963 թվականից համարվել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ 1965 թվականին դարձել է շրջանայաին կառավարության նախարար։ 1969 թվականից մինչև 1971 թվականը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի երիտասարդական կազմակերպության նախագահ[9]։
1969 թվականից բազմիցս եղել է Ուտար Պրադեշ նահանգի կառավարության կազմի մեջ՝ լինելով ֆինանսների, ծանր արդյունաբերության, շաքարի արդյունաբերության, տեղի ինքնավարության նախարար։
1976 թվականի հունվարի 1-ին ընտրվել է Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարար, սակայն 1977 թվականի ապրիլի 30-ին իր կառավարության հետ ստիպված է եղել հեռանալ այդ պաշտոնից՝ գլխավորելով նահանգի ընդդիմությանը։ Զբաղեցրել է Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը երեք անգամ՝ 1976 թվականի հունվարից մինչև 1977 թվականից ապրիլը, 1984 թվականի օգոստոսից մինչև 1985 թվականի սեպտեմբերը և 1988 թվականի հունիսից մինչև 1989 թվականի դեկտեմբերը։ Եղել է միակ հնդիկ քաղաքական գործիչը, որը եղել է երկու նահանգների գլխավոր նախարար՝ Ուտար Պրադեշ նահանգի բաժանումից հետո 2002 թվականից մինչև 2007 թվականը դառնալով Ուտարակհանդ նահանգի գլխավոր նախարար[10][11][12][13]։
1979 թվականին Չոուդհարի Չարան Սինգհի կառավարությունում նշակավել է խորհրդարանի հարցերով նախարար[14]։
1980 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա՝ դառնալով պլանավորման հանձնաժողովի փոխ նախագահ[15]։ 1985 թվականից մինչև 1989 թվականը ընտրվել է խորհրդարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա։ Միաժամանակ 1985 թվականից եղել է ծանր արդյունաբերության և պետական ձեռնարկությունների նախարար, իսկ 1986 թվականից մինչև 1986 թվականից դեկտեմբերը՝ նաֆթի և բնական գազի նախարար[16][17]։
1986 թվականից մինչև 1987 թվականը եղել է արտաքին գործերի նախարար և 1987 թվականից մինչև 1988 թվականը՝ Հնդկաստանի ֆինանսների և առևտրի նախարար։
1990 թվականին, Ռաջիվ Գանդիի սպանությունից հետո նաև քննարկվում էր Հնդկաստանի վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունը[18][19]։ 1994 թվականին ստեղծել է իր կուսակցությունը՝ Ինդիրայի համահնդկական կոնգրես[20], սակայն 1996 թվականին վերադարձել է Հնդկական ազգային կոնգրես և երկու անգամ ընտրվել Լոկ սաբհա (1996 և 1999 թվականներին)։
2007 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 26-ը զբաղեցրել է Անդհրա-Պրադեշի նահանգապետ[21][22][23]։
2017 թվականին ընդունվել է Բհարատիա ջանատա փարթի[24][25][26][27][28]։
Նարայան Դատ Տիվարին մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Դելիում՝ 93 տարեկան հասակում[29]։
{{cite news}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարայան Դատ Տիվարի» հոդվածին։ |