Նարնջագույն, կարմիր, դեղին (նկար)

Նարնջագույն, կարմիր, դեղին
տեսակգեղանկար
նկարիչՄարկ Ռոթկո
տարի1961
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրաբստրակցիոնիզմ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Նարնջագույն, կարմիր, դեղին» (անգլ.՝ Orange, Red, Yellow), ամերիկացի նկարիչ Մարկ Ռոթկոյի նկարը, աբստրակտ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ, գրված 1961 թվականին։ Վերագրվում է գունային դաշտի գեղանկարչությանը։ 2012 թվականի մայիսի 8-ին վաճառվել է Քրիստիս աճուրդում` 86 882 500 դոլարով[1], ռեկորդային անվանական գին սահմանելով հետպատերազմյան ժամանակակից արվեստի ստեղծագործության համար հրապարակային սակարկություններում։ Կտավը ցուցադրվել է, ի թիվս այլոց, Պինկուսների ընտանիքի մասնավոր հավաքածուի, արվեստի ազդեցիկ հովանավորների մոտ 2011 թվականին Դեվիդ Պինկուսի մահից հետո։

«Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը ձեռք է բերվել լոդնդոնյան Մարլբորո գեղարվեստի (անգլ.՝ Marlborough Fine Art) պատկերասրահի կողմից, որտեղ կտավը հայտնվել էր Նյու Յորքի Մալբորո Հերսոն պատկերասրահից։ 1964 թվականի փետրվարից նկարը ցուցադրվել է Մարլբորո Նյու Լոնդոն պատկերասրահում` Մարկ Ռոթկոյի ցուցադրության շրջանակներում։ Լոնդոնյան պատկերասրահը այս աշխատանքը 1967 թվականին վաճառեց Դեվիդ Փինքուսին[1], ով համարվում է XX դարի երկրորդ կեսի ամերիկացի առաջատար կոլեկցիոներներից մեկը[2]։ Կտավը լայն հասարակությունից թաքցված է եղել շուրջ 45 տարի[1][2], երբ այն տնօրինում էր Փինքուսը, և ցուցադրվել է հատուկ դեպքերում։ 1986 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը ցուցադրվել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում` «Ֆիլադելֆիան հավաքում է. արվեստը` 1940 թվականից» (անգլ.՝ Philadelphia Collects: Art Since 1940) ցուցահանդեսում։ 1996 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին կտավը ցուցադրվել է Պալմերի արվեստի թանգարանում` Փենսիլվանիա նահանգի համալսարանում, Յունիվերսիթի այգում` «Աբստրակտից մինչև պատկերավորում. Փինքուսի հավաքածուից ժամանակակից արվեստի հավաքածուներ» (անգլ.՝ Abstraction to Figuration: Selections of Contemporary Art from the Pincus Collection)[1]:

2012 թվականի աճուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավի ռեկորդային գնով վաճառվելը, Մարկ Ռոթկոյի աշխատանքի համար սահմանված էր 72,8 մլն դոլար (2007 թվականի մայիսի 17-ին), երբ Կատարի թագավորական ընտանիքը Դեյվիդ Ռոքֆելլերից ձեռք բերեց «Սպիտակ կենտրոն (դեղին, վարդագույն և վարդագույնի վրա մանուշակագույն)» կտավը[3][4][5]։ «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավի գինը կազմում էր 77,5 մլն դոլար, գնորդի հարկերի հետ միասին` 86,8 մլն դոլար[2], դրանով իսկ հրապարակային սակարկություններում սահմանելով հետպատերզմյան շրջանի ժամանակակից արվեստում[3][5] նոր ռեկորդ` առանց գնաճի հաշվարկման։ Միևնույն ժամանակ հետպատերազմյան կտավների համար ամենաբարձր տրված գինը կազմել է 140 մլն դոլար (մոտ 160 մլն դոլար` 2012 թվականի մայիսի վերահաշվարկի ժամանակ)` 2006 թվականի նոյեմբերին Ջեքսոն Փոլլոքի «№ 5, 1948» աշխատանքի համար։ Իսկ մշտական դոլարով հետպատերազմյան արվեստի ռեկորդային գնով հրապարակային սակարկություններում մնացել է 86,3 դոլար գումարը (մոտավորապես 92 մլն դոլար` 2012 թվականի մայիսի վերահաշվարկի ժամանակ), որը վճարվել է Ֆրենսիս Բեկոնի «1976 թվականի Տրիպտիխ» աշխատանքի համար, 2008 թվականի մայիսին` Սոտբիսի աճուրդում։

Նախավաճառքային գնահատականների հիման վրա ենթադրվում էր, որ «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավի արժեքը կգերազանցի 45 մլն դոլարը, երբ աճուրդի ընթացքում այն հասել է 70 մլն դոլարի նշագծին, մնացել էին դրա համար մրցակցող երեք մասնակիցներ[6]։ Աճուրդը տևել է ավելի քան վեց ու կես րոպե[5], ինչը դարձրել է ամենատևականը ժամանակակից արվեստի գործերի վաճառքի ժամանակ[2]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«The New York Times»-ից Սուրեն Մելիքյանը Ռոթկոյի «Նարնջագույն, կարմիր, դեղին» աշխատանքը անվանել է նրա աշխատանքներին ամենաուժեղ աշխատանքը[2]։ «The Wall Street Journal»-ից Քելլի Քրոուզը նշել է, որ «բալի կարմիր ֆոնի վրա ճոճվող նարնջագույն և դեղին ուղղանկյունների եռյակը ձևավորում է ներկապնակ, որը նույնքան գրավիչ է, որքան մայրամուտը կամ էսկիմոն», ավելացնելով, որ «աճուրդային մասնագետներն ասում են, որ կոլեկցիոներները ավանդաբար ավելի շատ են վճարում այն աշխատանքների համար, որոնք կարմիր և ոսկեգույն երանգներ ունեն, ի տարբերություն խամրած գույների[4]»:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Mark Rothko (1903–1970): Orange, Red, Yellow». Christie's. 8 мая 2012. Վերցված է 5 сентября 2019-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Melikian, Souren (9 мая 2012). «Rothko Leads a Record Contemporary Art Sale». The New York Times. Վերցված է 5 сентября 2019-ին.
  3. 3,0 3,1 Ng, David (10 мая 2012). «Quick Takes: Rothko record repainted». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  4. 4,0 4,1 Crow, Kelly (9 мая 2012). «Record Rothko Headlines at Christie's». The Wall Street Journal. Վերցված է 5 сентября 2019-ին.
  5. 5,0 5,1 5,2 Duray, Dan (8 мая 2012). «Christie's Nets $388.5 M. in Highest Contemporary Art Auction Ever, Led by Record $87 M. Rothko». The New York Observer. Վերցված է 5 сентября 2019-ին.
  6. Gleadell, Colin (15 мая 2012). «Munch, Pollock and Calder help New York's auction houses notch up $1.42 billion: Edvard Munch's The Scream and Mark Rothko's Orange, Red, Yellow set new records in big fortnight of sales». The Daily Telegraph. Վերցված է 5 сентября 2019-ին.