Նա․ արկածային պատմություն | |
---|---|
Հեղինակ | Հենրի Ռայդեր Հագարդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կորած աշխարհներ, արկածային, գոթական գրականություն և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Նախորդ | Սողոմոն թագավորի հանքերը |
Հաջորդ | Ayesha? և Wisdom's Daughter? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Longman |
Հրատարակման տարեթիվ | 1887 |
She (novel) Վիքիպահեստում |
«Նա․արկածային պատմություն» (անգլ.՝ She: A History of Adventure), Անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի արկածային վեպը։
Այն առաջին անգամ տպագրվել է The Graphic ամսագրում 1886 թվականի հոկտեմբերից մինչև 1887 թվականի հունվարը և որպես առանձին հրատարակություն թողարկվել է 1887 թվականին։ 1965 թվականի դրությամբ այն թարգմանվել է 44 լեզուներով և ընդհանուր առմամբ հրատարակվել է 83 միլիոն օրինակ։ Գիրքը համաշխարհային բեսթսելլերների ցանկում է և գրականության պատմաբաններն այն համարում են Հագարդի երկրորդ ամենահայտնի վեպը Սողոմոն թագավորի հանքերից հետո։
Վեպը նկարագրում է Հորաս Հոլլիի ճանապարհորդությունը, որի անունից պատմվում է պատմությունը, և նրա ընկեր Լեո Վինսիի ճանապարհորդությունը դեպի Արևելյան Աֆրիկայի խորքերը՝ կորած, խորհրդավոր թագավորություն փնտրելու համար, որտեղ նրանք ի վերջո հայտնաբերում են վայրենիների ցեղ և առեղծվածային սպիտակ թագուհի Աեշին, որն ուներ միստիկ ուժեր և անմահություն:
Վեպը դրական արձագանքներ է ստացել թողարկումից հետո, բայց այն տասնամյակներ շարունակ հակասություններ է առաջացրել իր բարձրացրած տարբեր խնդիրների շուրջ՝ կանացի ուժ, ռասայական խտրականություն, էվոլյուցիայի մասին վիկտորիանական գաղափարներ և այլն: Վեպի սյուժեն և ոճերը մեծ ազդեցություն են թողել հետագա շատ հեղինակների, այդ թվում՝ Ջոն Թոլքինի վրա[1].