Նեթա Հուսեյն մալայալամ՝ നത ഹുസൈൻ և անգլ.՝ Netha Hussain | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Կերալա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մայրենի լեզու | մալայլամ |
Կրթություն | Sahlgrenska Academy? և Calicut Medical College? |
Գիտական աստիճան | Bachelor of Medicine, Bachelor of Surgery? և փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ, Wikimedian in residence, ակադեմիկոս և գրող |
Աշխատավայր | Sahlgrenska University Hospital?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Netha Hussain Վիքիպահեստում |
Նեթա Հուսեյն (հունիսի 11, 1990, Կերալա, Հնդկաստան), հնդիկ բժիշկ և վիքիպեդիացի[3], որը հայտնի է Վիքիպեդիայում կորոնավիրուսի ծագման մասին ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու իր ջանքերով[4]։
Հուսեյնը ծնվել է 1990 թվականի հունիսի 11-ին Կերալա նահանգի Կունամանգալամ քաղաքում[5]։
Հուսեյնը Վիքիպեդիայում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին, երբ Կոժիկոդեի Կալիկուտ բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է եղել[5]։ Նա իր բարձրագույն կրթությունը շարունակել է 2016 թվականին՝ ուսանելով Գյոտեբորգի համալսարանում։ Նա նաև Huffington Post աշխատել է որպես բլոգեր մինչև 2018 թվականը[6]։ 2020 թվականին նա Գյոտեբորգի համալսարանից փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել կլինիկական նյարդաբանության ոլորտում[7]։
2020 թվականի կեսերին նա սկսել է կենտրոնանալ Վիքիպեդիայում անգլերենով, մալայալամով և շվեդերենով հոդվածներ ստեղծելու վրա, որոնք վերաբերում են կորոնավիրուսին[8]։ Նա Վիքիպեդիայում գրել է մոտ 30 հոդված՝ կապված COVID-19-ի հետ, ներառյալ COVID-19-ի դեմ չապացուցված մեթոդների ցանկը՝ նպատակ ունենալով կանխել համացանցում և սոցիալական մեդիա հարթակներում համաճարակի մասին ապատեղեկատվության տարածումը[9]։
Նա նաև Վիքինախագիծ է սկսել՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել COVID-19-ի պատվաստումների ազդեցությանը և դրանց անվտանգությանը վերաբերող թեմաները[10][11]։
2020 թվականին նա ստացել է Կանայք բաց աղբյուրների ակադեմիական մրցանակ, որով գնահատվել է նրա ներդրումը բժշկական գիտելիքի և տեղեկատվության տարածման գործում[12][13]։ Նա նաև 2020 թվականին ՄԱԿ-ի կողմից պատվավոր հիշատակման է արժանացել Twitter[5]: Նա 2021 թվականի Վիքիմանիա համաժողովի ժամանակ արժանացել է «2021 թվականի Տարվա վիքիպեդիացի» Պատվավոր հիշատակում մրցանակին[14][15]։