Նեյսի Դախոմես | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ |
Երկիր | Էկվադոր |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Puyo, Էկվադոր |
Հասակ՝ | 167 սանտիմետր[1] |
Քաշ | 76 կիլոգրամ[1] |
Նեյսի Պատրիսիա Դախոմես Բարրերա (իսպ.՝ Neisi Patricia Dajomes Barrera, մայիսի 12, 1998, Puyo, Էկվադոր), էկվադորցի ծանրորդ, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ աշխարհի առաջնությունների մեդալակիր (2017, 2018 եւ 2019), Պանամերիկյան առաջնության կրկնակի հաղթող, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։
Սկզբում զբաղվել է մարմնամարզությամբ, 13 տարեկան հասակում անցել է չերլիդինգի։ Չերլիդինգում մրցել է չորսուկես տարի, ապա 17 տարեկանում սկսել է զբաղվել քրոսֆիտով, իսկ մեկ տարի անց անցել է ծանրամարտի։
2015 թվականին Տորոնտոյի Համաամերիկյան խաղերում հանդես է եկել մինչև 69 կգ քաշային կարգում և 225 կգ ընդհանուր արդյունքով գրավել է ամփոփիչ 2-րդ տեղը։
2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին մինչեւ 69 կգ քաշային կարգում[2]՝ ցույց տալով 237 կգ ընդհանուր արդյունք և գրավելով ամփոփիչ 7-րդ տեղը։
2017 թվականի Պանամերիկյան առաջնությունում էկվադորցի մարզուհին ոսկե մեդալ է նվաճել մինչև 75 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 241 կգ արդյունք։ Նույն թվականին Անահայմ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ 240 կգ ընդհանուր արդյունքով։
Սանտո Դոմինգոյի 2018 թվականի Պանամերիկյան առաջնությունում կրկին դարձել է առաջինը 248 կգ արդյունքով։
Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում Նեյսին պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել և արդյունքում դարձել է երրորդը 259 կգ ընդհանուր արդյունքով[3]։
2019 թվականին Պատայյայի աշխարհի առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է երրորդ տեղը՝ 245 կգ (պոկում վարժությունում՝ 110 կգ, հրում վարժությունում՝ 135 կգ) ամփոփիչ արդյունքով։
2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Նեյսի Դախոմեսը նվաճել է 1-ին տեղը՝ 263 կգ (118 + 145) արդյունքով[4]։
Տարի | Վայր | Քաշ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Ընդհանուր | Տեղ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Տեղ | 1 | 2 | 3 | Տեղ | |||||
Էկվադոր | ||||||||||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 69 կգ | 100 | 104 | 107 | 6 | 130 | 9 | 237 | 7 | ||
2020 | Տոկիո, Ճապոնիա | 76 կգ | 111 | 115 | 118 | 1 | 135 | 140 | 145 | 1 | 263 | |
Աշխարհի առաջնություններ | ||||||||||||
2015 | Հյուստոն, ԱՄՆ | 69 կգ | 98 | 103 | 9 | 125 | 130 | 10 | 233 | 10 | ||
2017 | Անահայմ, ԱՄՆ | 75 կգ | 103 | 106 | 108 | 128 | 132 | 240 | ||||
2018 | Աշխաբադ, Թուրքմենստան | 76 կգ | 110 | 115 | 117 | 137 | 142 | 4 | 259 | |||
Պանամերիկյան խաղեր | ||||||||||||
2015 | Տորոնտո, Կանադա | 69 կգ | 98 | 100 | 2 | 121 | 123 | 125 | 2 | 225 | ||
2019 | Լիմա, Պերու | 76 կգ | 109 | 112 | 115 | 1 | 135 | 140 | 1 | 255 | ||
Պանամերիկյան առաջնություններ | ||||||||||||
2017 | Մայամի, ԱՄՆ | 75 կգ | 103 | 107 | 110 | 128 | 131 | 241 | ||||
2018 | Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն | 75 կգ | 107 | 111 | 132 | 137 | 248 | |||||
2019 | Գվատեմալա, Գվատեմալա | 76 կգ | 104 | 108 | 109 | 131 | 136 | — | 245 | |||
Աշխարհի երիտ․ առաջնություններ | ||||||||||||
2016 | Թբիլիսի, Վրաստան | 69 կգ | 99 | 103 | 105 | 123 | 125 | — | 230 | |||
2017 | Տոկիո, Ճապոնիա | 75 կգ | 103 | 106 | 108 | 128 | 134 | 242 | ||||
2018 | Տաշքենդ, Ուզբեկստան | 75 կգ | 105 | 110 | 115 | 128 | 134 | 140 | 255 |
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյսի Դախոմես» հոդվածին։ |
|