Նենսի Կրիկորյան անգլ.՝ Nancy Jean Kricorian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1960[1] |
Ծննդավայր | Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ (1982), Կոլումբիայի համալսարան (1987) և Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց |
Գիտական աստիճան | Master of Fine Arts? (1987) |
Անդամակցություն | Code Pink? |
Աշխատավայր | Ararat Quarterly? և Հայաստան ծառատունկ ծրագիր |
Ամուսին | Ջեյմս Շեյմուս |
Կայք | nancykricorian.net |
Նենսի Գրիգորեան (անգլ.՝ Nancy Kricorian, 1960[1], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ գրող, արվեստագետ, լրագրող, հասարակական գործիչ։
Ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ոթերթաուն քաղաքում[2]։ Այժմ բնակվում է Նյու Յորքում և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մի շարք հասարակական նախաձեռնություններում, ինչպես նաև ակտիվ է հայ համայնքում։
Գրական հայտնություն նրան բերեց իր առաջին վեպը՝ 1998 թվականին հրատարակված «Զաբել»-ը։ 2003 թվականին նա տպագրեց ևս մեկ վեպ՝ «Հացի ու կրակի երազանքներ» անվանմամբ։
Կրիկորյանը ավարտել է Դորտմութ Քոլեջը (Dartmouth College), այնուհետև Գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչում ստացել Կոլումբիայի համալսարանից (Columbia University)[3][4]։
Նենսի Կրիկորյանը ակտիվ մասնակցում է Code Pink կանանց հասարակական շարժմանը, որը նվիրված է խաղաղ նախաձեռնություններով Միացյալ Նահանգների Իրաքում տարած պատերազմի ավարտի բերման։ Ներկայումս Նենսին հանդիսանում է Code Pink շարժման կոորդինատորը Նյու Յորք քաղաքում։
|