Նեշանի Անդրեաս | |
---|---|
Ծնվել է | 1964[1] |
Ծննդավայր | Ուոլֆիշ Բեյ, Էրոնգո, Նամիբիա |
Վախճանվել է | մայիս 2011 |
Վախճանի վայր | Վինդհուկ, Նամիբիա |
Մասնագիտություն | գրող և ուսուցչուհի |
Քաղաքացիություն | Նամիբիա |
Կրթություն | Նամբիայի համալսարան |
Աշխատավայր | Խաղաղության կորպուս և Forum for African Women Educationalists? |
Նեշանի Անդրեաս (անգլ.՝ Neshani Andreas, 1964[1], Ուոլֆիշ Բեյ, Էրոնգո, Նամիբիա - մայիս 2011, Վինդհուկ, Նամիբիա), նամբիացի գրող։ Եղել է Ամերիկյան խաղաղության կորպուսի աշխատակից և ուսուցիչ։ Առավել հայտնի է իր The Purple Violet of Oshaantu վեպով, որի շնորհիվ հարձել է առաջին նամբիացին, ով ընդգրկվել է Heinemann հրատարակչության Աֆրիկացի գրողների շարքում։ Մահացել է 2010 թվականին թոքի քաղցկեղից՝ 46 տարեկանում։
Նեշանի Անդրեասը ծնվել է Հարավարևմտյան Աֆրիկայի (այժմ՝ Նամիբիա) Ուոլֆիշ Բեյ քաղաքում 1964 թվականին։ Ծնողները եղել են ձկնաբուծարանի աշխատակիցներ։ Անդրեասը եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Սկզբում աշխատել է հագուստի գործարանում։ Դեռևս երիտասարդ տարիքից Անդրեասը ցանկացել է գրող դառնալ[2]։ Սովորել է Օնգուեդիվա քաղաքի ուսուցիչների դպրոցում, այնուհետև հինգ տարի դասավանդել է նույն դպրոցում։ Հետագայում բակալավրի և մագիստրոսի աստիճաններ է ստացել Նամբիայի համալսարանից։ Շուրջ չորս տարի Նամբիայում եղել է Ամերիկյան խաղաղության կորպուսի փոխտնօրեն[2][3]։ Հենց այստեղ էլ հանդիպել է առաջին մարդուն, ով նրան խրախուսել է գրել, որը հետագայում Անդրեասը նկարագրել է որպես «իր կյանքի ամենաթանկ պահերից մեկը»[4]։
1988-1992 թթ. Անդրեասը դասավանդել է հյուսիսային Նամբիայի գյուղական դպրոցներից մեկում։ 2001 թվականին հրատարակել է The Purple Violet of Oshaantu վեպը, որը նրա աշխատանքային փորձի ներշնչանքի արտացոլումն էր[2]։ Վեպն ավանդական նամբիական հասարակության մեջ ուսումնասիրում է կնոջ կարգավիճակը։ Գիրքը տպագրվել է որպես Heinemann հրատարակչության Աֆրիկացի գրողների շարքի մաս, և Նեշանի Անդրեասը դարձել է նամբիացի առաջին հեղինակը, որի աշխատանքն ընդգրկվել է այդ շարքում[2]։
Վեպի շնորհիվ Անդրեասն արժանացել է միջազգային ուշադրության՝ որպես Հարավային Աֆրիկայի օկուպացիայից հետո հրապարակված առաջին հետ-անկախ վեպի հեղինակ։ Անդրեասը մեկնաբանում է, որ այդ ժամանակ Նամիբիայում գրավոր մշակույթը ձևավորված չէր, և աշխատանքը նկարագրում է որպես «միակ»։ Երբ վեպը հրատարակվել է, Անդրեասը եղել է 37 տարեկան[4]։
Անդրեասը ներգրավված է եղել Աֆրիկացի կին մանկավարժների ֆորում ծրագրում[3], որի նպատակը կանանց և աղջիկների համար կրթության ապահովումն է[2]։
Անդրեասը մահացել է 2010 թվականին թոքի քաղցկեղից[3]։
|